Ijevan Branch of Yerevan State University

Ուսանողների տոնին նվիրված ինտելեկտուալ խաղ

2015թ. նոյեմբերի 25-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում ուսանողների տոնին նվիրված միջոցառումներն իրենց տրամաբանական ավարտին հասան Ուսանողական գիտական ընկերության կողմից կազմակերպված ինտելեկտուալ խաղով:

Ուսանողների տոնին նվիրված ինտելեկտուալ խաղ

Խաղին ներկա էին ԵՊՀ ԻՄ-ի տնօրեն Ս.Առաքելյանը, Հումանիտար գիտությունների ֆակուլտետի դեկան Վ.Ալեքսանյանը, Բնական գիտությունների ֆակուլտետի դեկան Մ.Զաքարյանը, ովքեր ուսանողների տոնի առթիվ հանդես եկան շնորհավորական ուղերձով:

Ուսանողների տոնին նվիրված ինտելեկտուալ խաղ

Ապա սկսվեց խաղը, որին մասնակցեցին 4 թիմեր` Հումանիտար, Բնական գիտությունների և Տնտեսագիտության ֆակուլտետների, Հեռակա ուսուցման բաժնի («Նեմեսիս») թիմերը:

Ուսանողների տոնին նվիրված ինտելեկտուալ խաղ

Եզրափակիչ դուրս եկան Հումանիտար և Բնական գիտությունների ֆակուլտետների թիմերը:
Շուրջ 2 ժամ տևած պայքարից հետո 21:20 հաշվով հաղթեց Հումանիտար գիտությունների ֆակուլտետի թիմը:

Նախատեսված էր նաև անհատական խաղի համար առանձին փուլ, որին մասնակցեցին յուրաքանչյուր թիմից մեկական անդամ:

Այդ փուլում հաղթեց Տնտեսագիտության ֆակուլտետի «Տնտեսագիտության տեսություն» մասնագիտության 4-րդ կուրսի ուսանող Գևորգ Գրիգորյանը:

Հաղթողները պարգևատրվեցին պատվոգրերով և հուշանվերներով:

Ուսանողների տոնին նվիրված ինտելեկտուալ խաղ

Ինտելեկտուալ խաղի վերջում մասնաճյուղի տնօրեն Ս.Առաքելյանը շնորհավորեց եզրափակիչ փուլի մասնակիցներին ու հաղթողներին, ուսանողներին կոչ արեց լինել առավել նախաձեռնող, նպատակասլաց, ակտիվորեն ներգրավվել նման միջոցառումներում:

Ուսանողների տոնին նվիրված ինտելեկտուալ խաղ