Ijevan Branch of Yerevan State University

Տուրիզմի կառավարման և մշակութաբանության ամբիոնի ասիստենտ Լ.Լաճիկյանի հոբելյանական ցուցահանդեսը Ստամբուլում

2015թ. օգոստոսին Ստամբուլում կայացավ ԵՊՀ ԻՄ-ի Տուրիզմի կառավարման և մշակութաբանության ամբիոնի ասիստենտ Լևոն Լաճիկյանի «Պոլիսը՝ մոտ ու հեռու» 10-րդ անհատական ցուցահանդեսը: Այն ներառում էր շուրջ 3 տասնյակ գրաֆիկական աշխատանքներ, որոնցում ցոլանում էին հիմնականում Պոլսի հայկական հիշատակները: 

Տուրիզմի կառավարման և մշակութաբանության ամբիոնի ասիստենտ Լ.Լաճիկյանի հոբելյանական ցուցահանդեսը Ստամբուլում

 Մեծ տեղ էր հատկացված նաև Գնալը հայաշունչ կղզուն, որտեղ ամռանը շուրջ 30 հազար հայ է հավաքվում աշխարհի տարբեր ծայրերից: 

«Այս կերպ ուզեցի վերահաստատել Կ.Պոլսի անփոխարինելի տեղը հայերիս կյանքում՝ որպես մեկը հայ մշակույթի մայրաքաղաքներից,- ասում է արվեստաբան-նկարիչ Լ.Լաճիկյանը և շարունակում. -Գաղտնիք չէ, որ Պոլիսը Պոլիս են դարձրել մեր հայրենակիցները, ուստի հարկ համարեցի Թուրքիո այդ ամենամեծ քաղաքի հիշարժան վայրերն ու գեղակառույցները պատկերել իրենց անցյալի գեղեցկությամբ և ներկա անանց հմայքով: Ի վերջո, չպետք է մոռանալ նաև, որ Պոլիսը եղել է ինչպես մեր տխուր, այնպես էլ շատ ուրախ օրերի վկան ու ականատեսը»: 

Տուրիզմի կառավարման և մշակութաբանության ամբիոնի ասիստենտ Լ.Լաճիկյանի հոբելյանական ցուցահանդեսը Ստամբուլում

 «Սփիւռք» գիտաուսումնական կենտրոնի տնօրեն, պրոֆ. Սուրեն Դանիելյանը գրում է. «Լևոն Լաճիկյանը 2 ժամանակների Պոլիսները կամրջելու իր շնորհն է բերել այս զարմանալի, «տաք» գծանկարներում: Դրանց ենթաբնագրերում նա վերակազմում է այդ 2 Պոլիսների պատմամշակութային շաղախը»:

Իրոք, հայաստանցի արվեստագետի աշխատանքներում ներդաշնակվում են պատմականն ու այժմեականը, իրականն ու երևակայականը: 

 

Տուրիզմի կառավարման և մշակութաբանության ամբիոնի ասիստենտ Լ.Լաճիկյանի հոբելյանական ցուցահանդեսը Ստամբուլում

 «Պոլիսը՝ մոտ ու հեռու» ցուցահանդեսի այցելուների թվում էին Թուրքիո խորհրդարանի հայ երեսփոխան Սելինա Դողանը, Սբ. Փրկիչ ազգային հիվանդանոցի հոգաբարձության ատենապետ Պետրոս Շիրինօղլուն, Շիշլիի փոխքաղաքապետ Վազգեն Պարընը, ինչպես հայ, այնպես էլ թուրք հայտնի արվեստագետներ, գրողներ, երգիչներ: 

Տուրիզմի կառավարման և մշակութաբանության ամբիոնի ասիստենտ Լ.Լաճիկյանի հոբելյանական ցուցահանդեսը Ստամբուլում

 Նման ցուցահանդես բացելու գաղափարը ծնվել էր դեռ 2011թ. դեկտեմբերին, երբ հայ գծանկարիչն իր «Հայկական աշխարհն» էր ցուցադրում Նյու Յորքում: Այդտեղ նրան շատ պոլսահայեր են մոտեցել՝ ասելով. «Իսկ ո՞ւր է մերին Պոլիսը»: 

Տուրիզմի կառավարման և մշակութաբանության ամբիոնի ասիստենտ Լ.Լաճիկյանի հոբելյանական ցուցահանդեսը Ստամբուլում

 Հաջորդած երեք այցերը դեպի Բոսֆորի ափեր բավական են եղել վերոհիշյալ ցուցահանդեսը կազմակերպելու համար: Լ.Լաճիկյանը հիացմունքով է խոսում Ստամբուլ-Պոլսի գրավչության մասին:

 «Դա Արևելքի ու Արևմուտքի մի անկրկնելի համադրություն է ներկայացնում: Նման բան ուրիշ որևէ տեղ չես հանդիպի: Դրան գումարվում էր նաև այն օրինական հպարտությունը, որ յուրաքանչյուր հայի է պարուրում այդ քաղաք մուտք գործելիս: Շատ զգուշությամբ էի քայլում Ստամբուլի փողոցներով՝ չտրորելու համար Գրիգոր Զոհրապի ու Սիամանթոյի, Դանիել Վարուժանի ու Ռուբեն Սևակի ոտնահետքերը»,- պատմում է Լևոն Լաճիկյանը և ավելացնում, որ Գնալը կղզին ևս մշակութային հարուստ ավանդույթներ է ունեցել և այսօր ցանկալի է դրանք շարունակել: 

Տուրիզմի կառավարման և մշակութաբանության ամբիոնի ասիստենտ Լ.Լաճիկյանի հոբելյանական ցուցահանդեսը Ստամբուլում

 Այդ կղզում են ապրել ու ստեղծագործել Վահրամ Փափազյանն ու Զապել Ասատուրը, Կոմիտասը, Հակոբ Մնձուրին ու Զահրատը: 

«Պոլիսը՝ մոտ ու հեռու» հոբելյանական 10-րդ ցուցահանդեսի և ծննդյան 60-ամյակի կապակցությամբ ԵՊՀ Իջևանի մասնաճյուղը շնորհավորում է իր աշխատակցին` մաղթելով նրան ստեղծագործական նորանոր ձեռքբերումներ: