Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Արվեստագետների  հրավեր՝ համատեղ արվեստագիտական նախագիծ – 2018, Ճամբարակ, Հայաստան

be3524f4bea71ce0

Վերջնաժամկետ՝  29 հունիսի, 2018

Հետաքրքրության շրջանակներ՝  արվեստներ, մշակույթ,

գրաֆիկական դիզայն, լուսանկարչություն

25 օգոստոսի  –  5 սեպտեմբերի

Արվեստների և ԶԼՄ-ների ոլորտից բակալավրիատում սովորող 12 ուսանողներ Ցյուրիխի Արվեստների համալսարանից (Շվեյցարիա) և 12 արվեստի ոլորտի ուսանողներ Երևանից   (Հայաստան) կընտրվեն՝ մասնակցելու այս համատեղ նախագծին Հայաստանի Ճամբարակ քաղաքում:

2 շաբաթ շարունակ բոլոր մասնակիցները կապրեն և կաշխատեն միասին՝ հայ-շվեցարական խառը խմբերում: Առաջին 2 օրերի ընթացքում Երևանում տեղացի արվեստագետ ուսանողները շվեցարացի ուսանողներին ցույց կտան իրենց համալսարանն ու քաղաքը: Այնուհետև մասնակիցները կմեկնեն Ճամբարակ, ուր բոլորը կապրեն միասին 10 օրվա ընթացքում (25 օգոստոսի – 5 սեպտեմբերի, 2018). բաժանվելով 2 կամ 3 խմբերի՝ կապրեն պարզ ու հասարակ կացարաններում՝ տեղացի ընտանիքների հետ:

Ճամբարակը փոքրիկ քաղաք է Հայաստանի սահմանագծին՝ տեղակայված Ադրբեջանի հետ սահմանին Գեղարքունիքի մարզում: Ունի մոտ 58000 բնակչություն:

Հայաստանի և Ադրբեջանի միջև շարունակվող կոնֆլիկտի պատճառոով Ճամբարակն ունի արտագաղթի, թույլ կառուցվածքների և լճացման խնդիրներ, ինչպես ողջ սահմանային գոտին:

Ճամբարակում կա մի արվեստի դպրոց, ուր հաճախում են երիտասարդները իրենց ազատ ժամանակ: Ահա այդտեղ էլ մասնակիցները կհիմնեն իրենց համատեղ աշխատասենյակները, կաշխատեն հայ-շվեցարական խառը խմբերով տարբեր արվեստագիտական նախագծերի վրա՝ տեղական իրավիճակներում և անհատական դիրքորոշումներով:

Ճամբարակի արվեստագիտական նախագծերի շրջանակներում փորձարարության և ընթացակարգերի հիման վրա հաստատված մոտեցումը կունենա առավելություն վերջնական արդյունքների մշակման ժամանակ:

Արվեստագիտական գործընթացները կկազմակերպվեն ու կղեկավարվեն 4 դոցենտների կողմից (Ցյուրիխից ու Երևանից), և հատուկ կիզակետում կլինեն՝

  • Հայաստանի  սահմանագծին արվեստագիտական աշխատանքների անդրադարձը, առանձնապես Ճամբարակում (ներառյալ ամենօրյա կյանքը, հիմնախնդիրները, բնակիչները),
  • Մշակութային սահմաններից զատ համապատասխան համագործակցությունը արվեստագետների, հյուրընկալող կողմի ու տեղացի բնակիչների միջև,
  • Տարբեր հասկացություններ և ավանդույթներ արվեստի, արվեստագիտական կրթության, արվեստի դերի վերաբերյալ:

Այս նախագիծը համագործակցում է Ճամբարակի Արվեստի դպրոցի և Ցյուրիխի Արվեստների համալսարանի հետ:

Արտաս հիմնադրամն (Artasfoundation) ու Ցյուրիխի Արվեստների համալսարանը կհոգան բոլոր արվեստագետ ուսանողների կացության ու սննդի ծախսերը:

Դիմումների գործընթացը

 Անհրաժեշտ է դիմում-հայտերն ուղարկել մինչև 2018թ. հունիսի 29-ը հետևյալ էլ.հասցեին՝ info@artasfoundation.ch:

(1 էջանոց մոտիվացիոն նամակ անգլերենով և պորտֆոլիո՝ նախկին աշխատանքների, նախագծերի օրինակներ. մաքսիմում 8 էջ):

Անգլերենով հաղորդակցվելու հմտությունները պարտադիր են բոլոր դիմորդների համար:

Արվեստագետ ուսանողները (12 Երևանից, 12 Ցյուրիխից) կընտրվեն Ցյուրիխի Արվեստների համալսարանի մասնագիտական խորհրդի կողմից, և վերջնական մասնակիցները կհայտարարվեն մինչև 2018թ. հուլիսի 10-ը:

Լրացուցիչ տեղեկատվություն

 2012 թվականից ի վեր Արտաս հիմնադրամը (artasfoundation)՝  կոնֆլիկտային շրջաններում արվեստների շվեցարական հիմնադրամը, հավաքագրում  է Ցյուրիխի և Թբիլիսիի (Վրաստան) ուսանողների համատեղ բնակվելու և արվեստագիտական աշխատանքներ կատարելու  փորձ: Այժմ Արտաս հիմնադրամը ցանկանում է շարունակել այդ արվեստագիտական փոխանակումը որպես համատեղ նախագիծ 2018 թվականի ուշ ամռանը Հայաստանում:

Կոնֆլիկտային շրջաններում Արվեստների շվեցարական հիմնադրամը անկախ, անկողմնակալորեն գործող հիմնադրամ է: Ֆինանսավորվելով քաղաքացիական հասարակության բազմատիվ անդամների նվիրատվություններով՝ այն հիմնադրվել է 2011 թ.-ին: Հիմնադրամն առաջադրում է իր սեփական արվեստագիտական նախագծերը և իրագործում է դրանք: Այն ուսումնասիրում է այն ներդրումները, որ անսահման արվեստները կարող են առաջարկել՝ կոնֆլիկտների լուծման միջնորդության և խաղաղության ստեղծման համար:

Հավելյալ տեղեկատվություն՝

Երևան,   Shoghakat Mlke-Galstian

shogakat.mlke@gmail.com, +374 99 88 21 10