Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Մասնաճյուղում տոնական միջոցառմամբ մեկնարկեց նոր՝ 2017-18 ուսումնական տարին

 2017թ. սեպտեմբերի 1-ին` Գիտելիքի և դպրության օրը, ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում տոնական միջոցառմամբ մեկնարկեց նոր` 2017-2018 ուսումնական տարին:

Մասնաճյուղը նոր ուստարում դիմավորեց 168 առաջին կուրսեցիների, որոնց համար Ուսանողական խորհրդի կողմից կազմակերպվել էր տոնական միջոցառում:

Մասնաճյուղում տոնական միջոցառմամբ մեկնարկեց  նոր՝ 2017-18 ուսումնական տարին

Ներկա էին ԵՊՀ ԻՄ-ի տնօրեն Սամվել Առաքելյանը, վարչական և պրոֆեսորադասախոսական անձնակազմի անդամները, մարզի տարբեր ոլորտների ներկայացուցիչներ, ուսանողներ, ծնողներ, հյուրեր:

Մասնաճյուղում տոնական միջոցառմամբ մեկնարկեց  նոր՝ 2017-18 ուսումնական տարին

Միջոցառումը բացվեց Տավուշի թեմի առաջնորդ Տ. Բագրատ եպիսկոպոս Գալստանյանի օրհնության խոսքով ու աղոթքով: Նոր ուսումնական տարվա մեկնարկի առթիվ  ողջունելով համալսարանականներին՝  նա մասնավորապես նշեց. «Մեր համալսարանը եզակի հաստատություն է ամբողջ Հայաստանում, որ, մարզային տեղակայում ունենալով, այսքան խանդավառ և ոգով լցված  պրոֆեսորադասախոսական կազմ և ուսանողություն ունի: Ձեզ խավարը լույսի, ծուլությունը կյանքի, խնդիրները հնարավորության վերածելու անդադրում համբերություն եմ մաղթում և ծովացող սեր բոլոր-բոլոր պարագաներում: …Շնորհավորում եմ բոլորիս, օրհնություն և բարի ընթացք…»:

Մասնաճյուղում տոնական միջոցառմամբ մեկնարկեց  նոր՝ 2017-18 ուսումնական տարին

Ապա Գիտելիքի և դպրության օրվա կապակցությամբ ուսանողներին և դասախոսներին շնորհավորեց ԵՊՀ ԻՄ-ի տնօրեն Սամվել Առաքելյանը.

«Սիրելի՛ համալսարանականներ, ես կոչ կանեի, որ մենք բոլորս՝ մեր սրբազանի գլխավորությամբ, մեր ողջույնները հղեինք հանրապետության բոլոր բնակավայրերի այն 40 հազար մանուկներին, որոնք այս տարի բռնելու են դպրոցի ճանապարհը, ցանկանանք, որպեսզի նրանք ունենան ավելի փայլուն ապագա, ավելի հզոր հայրենիք, ավելի բարեկեցիկ կյանք: Դրա համար ընդամենը մի բան է բոլորիս անհրաժեշտ. ես կոչ եմ անում՝ սիրենք մեր հայրենիքը, սիրենք մեր պետությունը, սիրենք մեր օջախը, և մենք կհասնենք մեր երազանքների իրականացմանը:

Մասնաճյուղում տոնական միջոցառմամբ մեկնարկեց  նոր՝ 2017-18 ուսումնական տարին

…Սիրելի՛ ուսանողներ, հիշեք միշտ. Մայր բուհի ուսանող լինելը տիտղոս չէ, Մայր բուհի ուսանող լինելը պատասխանատվություն և պարտականություն է: Ինչպես չկա մեդալ, որը ունենա մեկ երես, այնպես էլ ուսանողի դեպքում է. ուսանողի  համար մեդալի մի երեսին նրա պարտականություններն են, մյուսին՝ նրա իրավունքները: …Մեր բուհի ամենամեծ հաջողությունը կարող է լինել այն, որ մենք համարվենք մի ընտանիք, ընտանիք, որը կարող է ունենալ և՛ ձեռքբերումներ, որոնցով պիտի հպարտանանք բոլորս, և՛ բացթողումներ, որոնք համատեղ հաղթահարելու կամք պիտի ունենանք: Տե՛ր եղեք պետությանը, տե՛ր եղեք մեր համալսարանին, տե՛ր եղեք ձեր օջախներին. միայն տիրոջ գաղափարով կարող ենք մեր խնդիրները լուծել… Բարի գալուստ ձեզ, հատկապես մեր առաջին կուրսեցիներին, շնորհակալ ենք և շնորհավորում ենք ձեզ…»:

Համալսարանականների նոր ուսումնական տարին շնորհավորեց և բարեմաղթանքի խոսքեր հղեց Իջևանի զորամասի հրամանատարի` անձնակազմի հետ տարվող աշխատանքների գծով տեղակալ, փոխգնդապետ Նվեր Մանգասարյանը՝ զորամասի հրամանատարության անունից հայտնելով պատրաստակամություն բուհ-բանակ կապն առավել սերտացնելու գործում:   

Մասնաճյուղում տոնական միջոցառմամբ մեկնարկեց  նոր՝ 2017-18 ուսումնական տարին

Առաջին կուրսեցիներին բարի երթ մաղթեց ԵՊՀ ԻՄ-ի ուսանողական խորհրդի նախագահ Իսկուհի Շաղբաթյանը՝ մասնավորապես նշելով.  «Սիրելի´ համալսարանականներ, եկեք նոր ուսումնական տարվա առաջին իսկ օրվանից սկսենք կերտել մեր համատեղ հաջողությունը` դառնալով գիտակ, պահանջված և հաջողակ, քանզի մեր ուսերին է դրված մեր երկրի ապագան կերտելու պատվավոր գործը։ …Հատկապես առաջին կուրսեցիներին կոչ եմ անում լինել սովորելու մեջ նպատակասլաց, վերաբերմունքով` կիրթ և հարգալից։ Ապագայի հանդեպ լցված մեծ հույսով` ասում ենք ձեզ՝ բարի գալուստ ԵՊՀ ԻՄ։ Թո՛ղ նոր ուսումնական տարին լինի ամենահագեցածն ու գունեղը բոլոր իմաստներով»։

Մասնաճյուղում տոնական միջոցառմամբ մեկնարկեց  նոր՝ 2017-18 ուսումնական տարին

Գիտելիքի բանալին «Անգլերեն լեզու և գրականություն» մասնագիտության չորրորդ կուրսի ուսանողուհի Զառա Վարտանյանը հանձնեց մասնաճյուղի այս տարվա լավագույն դիմորդ, «ֆրանսերեն լեզու և գրականություն» մասնագիտության առաջին կուրսի ուսանողուհի Անի Մարտիրոսյանին, որին հաջորդեց առաջին կուրսեցիների երդման հանդիսավոր արարողությունը:

Մասնաճյուղում տոնական միջոցառմամբ մեկնարկեց  նոր՝ 2017-18 ուսումնական տարին

Նրանք երդվեցին արժանի լինել «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի Իջևանի մասնաճյուղի ուսանող լինելու բարձր կոչմանը, լինել օրինավոր քաղաքացիներ, նպաստել երկրի պետականության զարգացմանը:

Տոնական միջոցառումը շարունակվեց ԵՊՀ ԻՄ-ի շնորհալի ուսանողների գեղեցիկ կատարումներով՝ երգ ու պարով, ասմունքով:

Մասնաճյուղում տոնական միջոցառմամբ մեկնարկեց  նոր՝ 2017-18 ուսումնական տարին