Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Կանանց տոնին նվիրված միջոցառում Տնտեսագիտության ֆակուլտետում

2016թ. մարտի 9-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի տնտեսագիտության ֆակուլտետում կայացավ Կանանց միջազգային օրվան նվիրված միջոցառում, նախաձեռնել և կազմակերպել էր ֆակուլտետի ուսանողական խորհուրդը:

Կանանց տոնին նվիրված միջոցառում Տնտեսագիտության ֆակուլտետում

Ներկա էին ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցիչներ, մասնաճյուղի աշխատակիցներ, ուսանողներ, ՈՒԽ-ի անդամներ:

Միջոցառումը բացվեց մասնակիցների ողջույնի ու բարեմաղթանքի խոսքերով:

Կանանց տոնին նվիրված միջոցառում Տնտեսագիտության ֆակուլտետում

Այնուհետև շնորհանդեսի ուղեկցությամբ ներկայացվեց տեղեկատվություն տոնի նախապատմության վերաբերյալ:

Կանանց տոնին նվիրված միջոցառում Տնտեսագիտության ֆակուլտետում

Ուսանողները հետաքրքիր կերպով ներկայացրին ու մեկնաբանեցին, թե տարբեր երկրներում ինչպես  է նշվում Կանանց միջազգային օրը, որն է նրա խորհուրդը, ինչ է ցանկալի նվիրել այդ օրը:

Կանանց տոնին նվիրված միջոցառում Տնտեսագիտության ֆակուլտետում

Ուշագրավ է, որ, օրինակ, Վիետնամում կանանց տոնը նշում են արդեն երկու հազար տարի: Միայն թե նախկինում այդ տոնը կոչվում էր Չինգ քույրերի հիշատակի օր: Չինգ քույրերը խիզախ աղջիկներ էին, որոնք գլխավորել են վիետնամական ժողովրդի պայքարը չինացիների դեմ: 

Լիտվայում այդ օրը նշում են թե՛ որպես գարուն մուտք գործելու, թե՛ որպես կանանց հանդեպ սիրո և հարգանքի տոն: Այս տոնը Լիտվայում պաշտոնապես կոչվում է Կանանց հանդեպ համերաշխության օր:

Լեհաստանում տղամարդիկ նվիրում են կանանց և աղջիկներին գարնանային ծաղիկներ` հիմնականում վարդակակաչներ և նարցիսներ:

Ֆրանսիայում և Գերմանիայում Մարտի 8-ը այդքան էլ մեծ շուքով չի նշվում, որքան մայիսին նշվող Մայրերի օրը, երբ կանայք ազատվում են տնային բոլոր գործերից և հոգսերից:

Իտալիայում Կանանց միջազգային օրվա խորհրդանիշն է դարձել դեղին միմոզան: Իտալուհիները նախընտրում են այդ օրն անցկացնել առանց ամուսինների, ռեստորանում, սրճարանում կամ այլ վայրում:

Առանձնակի շուքով են նշում Կանանց միջազգային օրը Ռուսաստանում: Այստեղ կանանց նվիրում են ամենատարբեր նվերներ` սկսած ծաղիկներից ու քաղցրավենիքից մինչև հագուստ և կենցաղային տեխնիկա: Կանայք մեծ ոգևորությամբ են սպասում այս տոնին, և մարտի 8-ին ստացած նվերները առանձնակի նշանակություն ունեն նրանց համար:

Վերջում միջոցառման կազմակերպիչները վարդեր նվիրեցին բոլոր ներկաներին:

Կանանց տոնին նվիրված միջոցառում Տնտեսագիտության ֆակուլտետում

Դասախոսները և ուսանողները շնորհակալություն հայտնեցին գեղեցիկ միջոցառման կազմակերպիչներին՝ ևս մեկ անգամ շնորհավորելով կանանց, մայրերի, աղջիկների տոնը:

Կանանց տոնին նվիրված միջոցառում Տնտեսագիտության ֆակուլտետում

 

Կանանց տոնին նվիրված միջոցառում Տնտեսագիտության ֆակուլտետում