Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Մեր ուսանողները հանդես եկան տարածաշրջանին վերաբերող բանահյուսական նյութերով

2016թ. փետրվարի 26-ին ԵՊՀ ԻՄ-ի «Հայոց լեզու և գրականություն» մասնագիտության առաջին կուրսի ուսանողները ներկայացրին Տավուշի մարզի տարբեր շրջանների վերաբերյալ իրենց հավաքած բանահյուսական նյութերը:  

Հայոց լեզվի և գրականության ամբիոնի վարիչ, բան. գիտ. թեկնածու, դոցենտ Վաչագան Ավագյանի հանձնարարությամբ նրանք կատարել էին բանահավաքչական աշխատանք՝ տարբեր ասացողներից գրի առնելով իրենց հայրենի բնաշխարհին, գյուղին առնչվող, Տավուշի տարածաշրջանին բնորոշ հետաքրքիր ավանդազրույցներ, լեգենդներ, ավանդություններ,  օրհնանքներ, անեծքներ և այլն: 

Մեր ուսանողները հանդես եկան տարածաշրջանին վերաբերող  բանահյուսական նյութերով

Ներկա էին Հայոց լեզվի և գրականության ամբիոնի պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցիչները, նույն  մասնագիտության տարբեր կուրսերի ուսանողներ:

Մեր ուսանողները հանդես եկան տարածաշրջանին վերաբերող  բանահյուսական նյութերով

Նախաձեռնությունը նպատակաուղղված էր ոչ միայն հայտնաբերելու, մոռացության ծովից փրկելու Տավուշի տարածածրջանին վերաբերող բանահյուսական գեղեցիկ պատառիկներ, այլև խթանելու մարզում բանահավաքչական աշխատանքի տարածումը:  

Մեր ուսանողները հանդես եկան տարածաշրջանին վերաբերող  բանահյուսական նյութերով

«Հայոց լեզու և գրականություն» մասնագիտության առաջին կուրսի ուսանողները հանդես եկան Բերքաբերի, Ակնաղբյուրի, Այգեհովիտի, Սևքարի, Դովեղի, Խաշթառակի, Ղազանուչանի մասին հետաքրքրաշարժ պատմություններով ու ավանդություններով:

Մեր ուսանողները հանդես եկան տարածաշրջանին վերաբերող  բանահյուսական նյութերով

  Ներկայացվեցին նաև օրհնանքներ և անեծքներ, չարախափան ծիսակատարությունների վերաբերյալ նյութեր, որոնց շուրջ ծավալվեց աշխույժ քննարկում:  

Մեր ուսանողները հանդես եկան տարածաշրջանին վերաբերող  բանահյուսական նյութերով

Նախաձեռնության վերաբերյալ ներկաներն արտահայտեցին դրական կարծիքներ և համոզմունք հայտնեցին, որ այն կկրի շարունակական բնույթ:    

Մեր ուսանողները հանդես եկան տարածաշրջանին վերաբերող  բանահյուսական նյութերով