Ս.թ. դեկտեմբերի 4-5-ը Հումանիտար գիտությունների ֆակուլտետում ավարտվեցին գիտաժողովի աշխատանքները:
Ներկայացրին 14 զեկուցում (6-ը առաջին օրը, 8-ը՝ երկրորդ): Առաջին օրը զեկուցումներ կարդացին «Պատմություն» և «Անգերեն լեզու և գրականություն» մասնագիտությունների ուսանողները.
- Միկիչ Փարսադանյան (Պատմ. IV) – Հայաստանի մշակույթը 19-րդ դարում,
- Աշխեն Մկրտումյան (Պատմ. IV) – Քաղաքացիական պատերազմները Հռոմում: Կեսարի դիկտատուրայի հաստատումը,
- Արևիկ Դովլաթբեկյան (Պատմ. IV) – Պրուսական պետության ներքին քաղաքականությունը 1860-ական թթ.: Օտտո ֆոն Բիսմարկ,
- Մանե Խալաթյան (Պատմ. IV)- Նապոլեոն Բոնապարտի արշավանքը Ռուսաստան,
- Զարուհի Քարտաշյան (Պատմ. III) – Աշխարհագրական Մեծ հայտնագործություններ,
- Ջեմմա Քոքոբելյան (ԱԼ/Գ IV) – The Notion of Art in Oscar Wide’s “The picture of Dorian Gray”:
Երկրորդ օրը զեկուցումներ կարդացին «Մանկավարժություն և հոգեբանություն» և «Հայոց լեզու և գրականություն» մասնագիտությունների ուսանողները.
- Աննա Ադամյան (Մ/Հ IV) – Ընտանիքի մոդելը պատանիների ու աղջիկների պատկերացմամբ,
- Նաթելա Օրդինյան (Մ/Հ IV) –Փսիխոպաթիաներ,
- Մարիամ Բուդուրյան (Մ/Հ IV) – Մինչամուսնական մտերմության դերը ամուսնական ներդաշնակության գործընթացում,
- Լիլիթ Բաբլումյան (Մ/Հ IV) – Պատանիների բնավորության տիպերը ըստ մասնագիտական ընտրության ոլորտի,
- Մերի Սահակյան (ՀԼ/Գ III) – Մեծ լուսավորիչ Խ. Աբովյանի անհայտացման վարկածները,
- Ֆլորա Սուքոյան (ՀԼ/Գ IV) – Շարահյուսկան կապակցության միջոցների գործածությունը Հ. Շիրազի քնարերգության մեջ,
- Կարինե Սարուխանյան (ՀԼ/Գ IV) – Հ. Թումանյանի «Անուշ» պոեմի պատկերակերտման համակարգը,
- Մարիամ Կարապետյան (ՀԼ/Գ IV) – Հնաբանությունները Մուրացանի «Գևորգ Մարզպետունի» պատմավեպում:
Գիտաժողովի աշխատանքները համակարգում էր ֆակուլտետի ՈՒԳԸ նախագահ Միկիչ Փարսադանյանը: Նա հանդես եկավ ամփոփիչ խոսքով՝ շնորհակալություն հայտնելով մասնաճյուղի տնօրենությանը, ուսանողական գիտական ընկերությանը, դասախոսներին, ուսանողներին, բոլոր նրանց, ովքեր նախաձեռնել և կազմակերպել էին այս գիտաժողովը: