Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

-Բարև Ձեզ, մասնաճյուղում մագիստրատուրայի հեռակա ուսուցում կա՞, եթե կա, ապա ե՞րբ է փաստաթղթերի ընդունելությունը: Լիա

-ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում հեռակա ուսուցմամբ իրականացվում է միայն «Դպրոցական մանկավարժություն և մեթոդիկա» մագիստրոսական կրթական ծրագիրը (մասնագիտությունը՝ «Ընդհանուր մանկավարժություն»):

Փաստաթղթերի ընդունելությունն իրականացվելու է սեպտեմբերին (դեռևս օրերը հաստատված չեն)։

ԵՊՀ ԻՄ-ի ուսումնամեթոդական վարչություն