Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Ես ուզում եմ փոխել ֆակուլտետս (բնագիտական մասնագիտությունից հումանիտար մասնագիտության): Ու՞մ պետք է դիմեմ: Ներկայումս սովորում եմ առաջին կուրսում:

 Ուսումնական գործընթացի պլանավորման և վերահսկման բաժնի վարիչ Ն.Առուշանյան

Տեղափոխությունները չեն թույլատրվում բակալավրի կրթական ծրագրով առաջին և ավարտական կուրսերում:

Տեղափոխության մասին ուսանողների դիմումներն ընդունվում են կիսամյակների ուսումնական պարապմունքներին նախորդող և հաջորդող 2 շաբաթվա ընթացքում (առկա ուսուցման դեպքում), հեռակա ուսուցման դեպքում՝ կիսամյակների ուսումնական պարապմունքներին նախորդող 3 շաբաթվա ընթացքում:

Ուսանողը ներբուհական տեղափոխման մասին դիմումը ներկայացնում է մասնաճյուղի տնօրենի անունով:

Առարկայական անհամապատասխանություններով պայմանավորված կրեդիտների գումարային քանակը՝ 20 կրեդիտը, չգերազանցելու դեպքում պատրաստվում է համապատասխան դիմում-փաստաթուղթ ԵՊՀ ռեկտորի անունով:

20 կրեդիտը գերազանցելու դեպքում նրան առաջարկվում է փոխադրվել ավելի ցածր կիսամյակում կամ էլ այլ մասնագիտությամբ սովորելու:

Ուսանողի տեղափոխությունը թույլատրվում է տվյալ մասնագիտությամբ լիցենզիայով հատկացված ընդունելության սահմանային տեղերի շրջանակներում:

Առկա (հեռակա) բաժիններից հեռակա (առկա) բաժիններ տեղափոխությունները թույլատրվում են առանց պարտադիր ժամկետային զինվորական ծառայության տարկետման իրավունքի:

___________________________________________________________________