Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

-2016թ. ի՞նչ նոր մասնագիտություններ են լինելու մասնաճյուղում և ընդունելության համար ի՞նչ քննություններ պիտի հանձնել: Արմեն

-2016 թվականին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղը, գործող մասնագիտություններից բացի, ընդունելություն է իրականացնելու երկու նոր` «Տարրական մանկավարժություն և մեթոդիկա», «Համակարգչային գրաֆիկա» կրթական ծրագրերով:

«Համակարգչային գրաֆիկա» կրթական ծրագրով միասնական քննություններ չկան: Դիմորդը հանձնում է ներբուհական հետևյալ քննությունները՝ «Գունանկար», «Գծանկար» և «Կոմպոզիցիա»: «Հայոց լեզու և գրականություն» առարկան մեկ աստղանիշով է և փոխանցվում է միջնակարգ կրթության ատեստատի կամ համապատասխան ավարտական փաստաթղթի գնահատականը:

«Տարրական մանկավարժություն և մեթոդիկա» կրթական ծրագրով ընդունելության համար անհրաժեշտ է միասնական քննություններ հանձնել «Հայոց լեզու և գրականություն» (գրավոր) և «Մաթեմատիկա» (գրավոր) առարկաներից: «Մաթեմատիկա» առարկան երկու աստղանիշով է, ինչը նշանակում է, որ նշված առարկայի համար որպես մրցութային գնահատական կարող եք դիմում-հայտում նախապես հայտագրել միջնակարգ կրթության ատեստատի կամ համապատասխան ավարտական փաստաթղթի՝ այդ առարկաների ավարտական քննությունների կամ տարեկան գնահատականը:

Մասնագիտական կրթության և պրակտիկայի կազմակերպման բաժնի վարիչ Վ. Աղաբաբյան

________________________________________________________