Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

«Ուսանողական ֆիլհարմոնիա» երգի մրցույթ-փառատոն

«Ուսանողական ֆիլհարմոնիա» երգի մրցույթ-փառատոն

2016թ. ապրիլ-մայիս ամիսներին «Հայպետֆիլհարմոնիա» ՊՈԱԿ-ը սիրով ուսանողներին հրավիրում է մասնակցելու  երգի մրցույթ-փառատոնին:

Մրցույթի անցկացման նպատակն է հայ երիտասարդությանը ոգևորել, հիշեցնել, նրա մեջ արմատավորել հայկականը, երգը առաջնահերթ դասելով՝ երիտասարդությանն ուղղորդել դեպի հայ մշակույթի ուսումնասիրությունը:

Մրցույթփառատոնի անցկացման պայմանները

Մրցույթ-փառատոնին կարող են մասնակցել բոլոր պետական և ոչ պետական բուհերի ուսանող-երիտասարդներ: Մրցույթի ընթացքում երիտասարդ-պատանիները ներկայացնելու են հայ երգի ժանրերից` դասական, հոգևոր, ժողովրդական և պարտադիր Կոմիտաս:

Մրցույթ-փառատոնն անցկացվում է 3 անվանակարգերով՝ դասական, ժողովրդական, էստրադային:

Ելույթների հաջորդականությունը կորոշվի այբուբենի հերթականությամբ և կպահպանվի բոլոր փուլերի ընթացքում:

Բոլոր փուլերը տեղի կունենան հրապարակայնորեն:

Ժյուրին կգնահատի 1 – 10 բալանոց սանդղակով:

Մրցույթ-փառատոնն անցկացվում է 3 փուլով:

1-ին փուլը տեղի կունենա բուհերի շենքում: Այդ փուլն անցած մասնակիցներին ժյուրին կգնահատի 1 – 10 միավորանոց սանդղակով:

2-րդ փուլը տեղի կունենա ս.թ. մայիսի 10-ին «Հայպետֆիլհարմոնիա» ՊՈԱԿ-ի Առնո Բաբաջանյան համերգասրահում: 2-րդ փուլ անցած մասնակիցներին ժյուրին կգնահատի 1 – 10 միավորանոց սանդղակով: 2-րդ՝ մրցութային փուլ կանցնեն այն լավագույնները, որոնք ստացել են 8-ից բարձր միավորներ:

3-րդ փուլի մրցանակաբաշխությունը և գալլա համերգը տեղի կունենան ս.թ. մայիսի 12-ին «Հայպետֆիլհարմոնիա» ՊՈԱԿ-ի Առնո Բաբաջանյան համերգասրահում: Այդ օրը կհայտարարվեն յուրաքանչյուր անվանակարգի 1-ին, 2-րդ և 3-րդ տեղ զբաղեցրած մրցանակակիրները և Գրանտ Պրին: Մրցանակաբաշխությանը կհաջորդի գալլա համերգը՝ մրցանակակիրների մասնակցությամբ:

 

Մրցանակաբաշխություն

Գրան Պրի ՝ անակնկալ

Հատուկ մրցանակ– Լավագույն Կոմիտաս կատարող

Դասական ժանր

  1. Մրցանակ 300 000 ՀՀ դրամ
  2. Մրցանակ 200 000 ՀՀ դրամ
  3. Մրցանակ 100 000 ՀՀ դրամ

Ժողովրդական ժանր

  1. Մրցանակ 300 000 ՀՀ դրամ
  2. Մրցանակ 200 000 ՀՀ դրամ
  3. Մրցանակ 100 000 ՀՀ դրամ

Էստրադային ժանր

  1. Մրցանակ 300 000 ՀՀ դրամ
  2. Մրցանակ 200 000 ՀՀ դրամ
  3. Մրցանակ 100 000 ՀՀ դրամ

Մրցույթին մասնակցելու համար պետք է ներկայացնել դիմում-հայտ և հետևյալ փաստաթղթերը՝

  1. Անձնագրի պատճեն
  2. Լուսանկար 15×30 չափի
  3. Տեղեկանք բուհից:

Մասնակցել ցանկացողները կարող են դիմել ԵՊՀ ԻՄ-ի ուսանողական խորհրդին:

 

ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի ուսանողական խորհուրդ