Иджеванский филиал Ереванского государственного университета

Մասնաճյուղում ավարտվեց 2014-2015 ուստարվա ամփոփիչ ատեստավորումը

2015թ. մայիսի 30-ից հունիսի 28-ը ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում կայացավ 2014-2015 ուստարվա ամփոփիչ ատեստավորումը` առկա ուսուցման «Կիրառական արվեստ» մասնագիտության մագիստրոսական թեզերի պաշտպանությունը և հեռակա ուսուցման վեց մասնագիտությունների ամփոփիչ ատեստավորման քննություններն ու ավարտական աշխատանքների պաշտպանությունը:

2015թ. մայիսի 30-ին տեղի ունեցավ առկա ուսուցման «Կիրառական արվեստ» մասնագիտության մագիստրոսական թեզերի պաշտպանությունը:
Հանձնաժողովը գլխավորում էր Քաղաքաշինության փոխնախարար, ՀՀ ճարտարապետների միության անդամ Արմեն Հրանտի Ղուլարյանը:

Ներկայացված թեզերը (Աստղիկ Աշոտի Մելիքսեթյան, «Ժամանակն է քարերը հավաքելու», վիտրաժային մոտեցումներ, ղեկավար` Անուշ Չիբուխչյան, Իրինա Կարենի Բեգինյան, «Փարվանա», մետաքսանկար, ղեկավար` Դոնարա Չիբուխչյան, Լուսյա Անուշավանի Խաչինյան, «Երգ երգոց», մետաքսանկար, ղեկավար` Ռուզաննա Պողոսյան, Անահիտ Գարուշի Ահարոնյան, «Մշո աղջիկ», գոբելեն, ղեկավար` Դոնարա Չիբուխչյան) հանձնաժողովը բարձր գնահատեց` ընդգծելով, որ այդ աշխատանքները կարող են պատիվ բերել ցանկացած պատկերասրահի և թանգարանի:

Չորս մագիստրոսներն էլ ստացան «գերազանց» գնահատական. նրանցից երկուսը ստացավ 18 միավոր, մեկը` 19, մեկը` 20 միավոր:

Կիրառական արվեստի ֆակուլտետում տեղի ունեցավ մագիստրոսական թեզերի պաշտպանություն

2015թ. հունիսի 13-ին տեղի ունեցավ հեռակա ուսուցման «Մանկավարժություն և հոգեբանություն» մասնագիտության ամփոփիչ քննությունը:

Հանձնաժողովը գլխավորում էր Գյումրիի Մ.Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի պրոռեկտոր, մանկ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր Սպարտակ Սերյոժայի Սողոյանը:

Մասնակցում էր 43 ուսանող, որոնցից «գերազանց» ստացավ 9-ը, «լավ»` 20-ը, «բավարար»` 14-ը:

Հունիսի 14-ին կայացավ «Մանկավարժություն և հոգեբանություն» մասնագիտության ավարտական աշխատանքների պաշտպանությունը:
9 ուսանող ստացավ «գերազանց», 22-ը` «լավ», 12-ը` «բավարար»:

«Մանկավարժություն և հոգեբանություն» մասնագիտության ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովը բարձր գնահատեց շրջանավարտների հաղորդակցման կարողությունների և ինքնակրթության հմտությունների դրսևորման մակարդակը, յուրօրինակ լուծումներով, նորարարական տարրերով, սխեմաներով ու գրաֆիկներով լի հետազոտական և փորձարարական աշխատանքների առկայության հանգամանքը: Առաջարկվեց, որ ուսանողներն ավելի մեծ ուշադրություն դարձնեն գիտության ժամանակակից ձեռքբերումներին և առկա հիմնախնդիրներին:

2015թ. հունիսի 16-ին տեղի ունեցավ հեռակա ուսուցման «Կիրառական մաթեմատիկա և ֆիզիկա» մասնագիտության ամփոփիչ քննությունը:

???????????????????????????????

Հանձնաժողովը գլխավորում էր Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Վանաձորի մասնաճյուղի Բնական գիտությունների և տեղեկատվական համակարգերի ֆակուլտետի դեկան, ֆիզմաթ. գիտ. թեկնածու, դոցենտ Էդիկ Պանդուխտի Արոյանը:

Մասնակցում էր 18 ուսանող, որոնցից «լավ» ստացավ 11-ը, «բավարար»` 7-ը:
Հունիսի 23-ին կայացավ «Կիրառական մաթեմատիկա և ֆիզիկա» մասնագիտության ավարտական աշխատանքների պաշտպանությունը: 2 ուսանող ստացավ «գերազանց», 11-ը` «լավ», 5-ը` «բավարար»:

«Կիրառական մաթեմատիկա և ֆիզիկա» մասնագիտության ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովը բարձր գնահատեց շրջանավարտների ձեռք բերած գիտելիքների և պատկերացումների կիրառման կարողությունների, ինքնակրթության հմտությունների դրսևորման մակարդակը:

Ուսումնառության ընդհանրական արդյունքների հետագա բարելավման համար առաջարկվեց ավելի մեծ ուշադրություն դարձնել տեսական գիտելիքները գործնականում կիրառելու հմտությունների զարգացման վրա:

Ավարտական աշխատանքների պաշտպանության հետ կապված` բարձր գնահատվեց շրջանավարտների` մասնագիտական գրականությունից օգտվելու և համադրելու կարողությունների, գրագետ բանավոր խոսքի, փորձնականորեն և տեսականորեն ուսումնասիրված փաստերի ներկայացման մակարդակը:

2015թ. հունիսի 17-ին տեղի ունեցավ հեռակա ուսուցման «Պատմություն» մասնագիտության ամփոփիչ քննությունը:

Հանձնաժողովը գլխավորում էր ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի ավագ մասնագետ, պատմ. գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Կլիմենտ Ամասիայի Հարությունյանը:

Մասնակցում էր 32 ուսանող, որոնցից «գերազանց» ստացավ մեկը, «լավ»` 12-ը, «բավարար»` 19-ը:

Հունիսի 18-ին կայացավ «Պատմություն» մասնագիտության ավարտական աշխատանքների պաշտպանությունը: 2 ուսանող ստացավ «գերազանց», 14-ը` «լավ», 17-ը` «բավարար»:

«Պատմություն» մասնագիտության ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովը բարձր գնահատեց իրենց մասնագիտության շրջանակներում դատողություններ անելու, ինքնուրույն վերլուծություն և համեմատություններ կատարելու շրջանավարտների կարողությունները և ինքնակրթության հմտությունների դրսևորման մակարդակը: Շրջանավարտների ձեռք բերած ուսումնառության ընդհանրական արդյունքների հետագա բարելավման ուղղությամբ առաջարկվեց ժամանակակից տեխնոլոգիական միջոցների (դիդակտիկ նյութեր, էլեկտրոնային քարտեզներ, դիապրոեկտորներ) կիրառումը:

2015թ. հունիսի 19-20-ին տեղի ունեցան «Հայոց լեզու և գրականություն» մասնագիտության ամփոփիչ քննությունը և ավարտական աշխատանքների պաշտպանությունը:

Հանձնաժողովը գլխավորում էր ՀՀ պետական կառավարման ակադեմիայի դոցենտ, բան. գիտ. թեկնածու Լավրենտի Աշոտի Միրզոյանը:

???????????????????????????????

Մասնակցում էր 34 ուսանող, որոնցից «գերազանց» ստացավ 6-ը, «լավ»` 18-ը, «բավարար»` 10-ը:

Ավարտական աշխատանքների պաշտպանությունից «գերազանց» ստացավ 5 ուսանող, «լավ»` 21-ը, «բավարար»` 8-ը:

«Հայոց լեզու և գրականություն» մասնագիտության ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովը բարձր գնահատեց իրենց մասնագիտության շրջանակներում դատողություններ անելու, ազատ հաղորդակցվելու շրջանավարտների կարողությունները, ինքնակրթության հմտությունների դրսևորման մակարդակը: Ուսումնառության ընդհանրական արդյունքների հետագա բարելավման համար առաջարկվեց բնագրի հետ աշխատելու շատ առաջադրանքներ հանձնարարել ուսանողներին:

2015թ. հունիսի 25-ին տեղի ունեցավ հեռակա ուսուցման «Բնապահպանություն և բնօգտագործում» մասնագիտության ամփոփիչ քննությունը:

Հանձնաժողովը գլխավորում էր ՀՀ ազգային ագրարային համալսարանի անտառագիտության ամբիոնի դոցենտ, կենս. գիտ. թեկնածու Արծվի Արտաշեսի Գրիգորյանը:

Մասնակցում էր 18 ուսանող, որոնցից «լավ» ստացավ 6-ը, «բավարար»` 12-ը:
Հունիսի 26-ին կայացավ «Բնապահպանություն և բնօգտագործում» մասնագիտության ավարտական աշխատանքների պաշտպանությունը:
8 ուսանող ստացավ «լավ», 10-ը` «բավարար»:

«Բնապահպանություն և բնօգտագործում» մասնագիտության ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովը բարձր գնահատեց շրջանավարտների հաղորդակցման կարողությունների, ինքնակրթության հմտությունների դրսևորման մակարդակը:

Ուսումնառության ընդհանրական արդյունքների հետագա բարելավման ուղղությամբ առաջարկվեց ավելի շատ հանձնարարել ինքնուրույն գործնական առաջադրանքներ: Բարձր գնահատվեց շրջանավարտների ավարտական աշխատանքների ներկայացման, մասնագիտական գրականությունից օգտվելու և համադրելու կարողությունների մակարդակը, նրանցում վերհանված խնդիրների արդիական և համակողմանիորեն ուսումնասիրված լինելու հանգամանքը:

Հունիսի 27-ին տեղի ունեցավ հեռակա ուսուցման «Տնտեսագիտության տեսություն» մասնագիտության ամփոփիչ քննությունը:

???????????????????????????????

Հանձնաժողովը գլխավորում էր ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Գառնիկ Ժորայի Բադալյանը:

Մասնակցում էր 42 ուսանող, որոնցից «գերազանց» ստացավ 4 ուսանող, «լավ»` 21-ը, «բավարար»` 17-ը:

Հունիսի 28-ին կայացավ «Տնտեսագիտության տեսություն» մասնագիտության ավարտական աշխատանքների պաշտպանությունը:

6 ուսանող ստացավ «գերազանց», 23-ը` «լավ», 13-ը` «բավարար»:

«Տնտեսագիտության տեսություն» մասնագիտության ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովը բարձր գնահատեց շրջանավարտների ձեռք բերած գիտելիքների և պատկերացումների կիրառման կարողությունների, ինքնակրթության հմտությունների դրսևորման մակարդակը, ավարտական աշխատանքներում արդի հիմնախնդիրների համակողմանի ուսումնասիրության և վերլուծության փաստը: Ընդգծվեց, որ փորձարարական հետազոտության արդյունքում ստացված տվյալները ներկայացվում են հստակ, ինքնավստահ և համոզիչ: