Ապրիլի 23-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի հումանիտար գիտությունների ֆակուլտետում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցին նվիրված միջոցառում:
Այն կազմակերպել էր Օտար լեզուների ամբիոնի դասախոս Մելանյա Մանուչարյանը:
Միջոցառումն անցկացվեց ֆրանսերեն լեզվով, մասնակցում էին Հումանիտար գիտությունների ֆակուլտետի «Հայոց լեզու և գրականություն», «Մանկավարժություն և հոգեբանություն» մասնագիտությունների ուսանողները:
Միջոցառմանը ներկա էին Հումանիտար գիտությունների ֆակուլտետի դեկան Վ.Ալեքսանյանը, դասախոսներ, ծնողներ:
Ուսանողները ներկայացրին մանրամասներ Մեծ եղեռնի վերաբերյալ, հանդես եկան ասմունքով: Միջոցառման վերջում դասախոսները և Վ.Ալեքսանյանը իրնեց խոսքում կարևորեցին նմանատիպ միջոցառումները` որպես հարգանքի տուրք Մեծ եղեռնի զոհերի հիշատակին: