Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

ՈՒսանողական գիտական նստաշրջան`նվիրված ԳԱԱ 69-ը ամյակին

<< Կայուն զարգացման հեռանկարները և արդի մարտահրավերները 21-րդ դարում >> խորագրով ուսանողական գիտական նստաշրջան` նվիրված ԳԱԱ 69-ը ամյակին

ՈՒսանողական գիտական նստաշրջան`նվիրված ԳԱԱ 69-ը ամյակինՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ-ի ուսանողական գիտական ընկերությունը 2016 թ. նոյեմբերի 28-ին, կազմակերպում է <<Կայուն զարգացման հեռանկարները և արդի մարտահրվերները 21-րդ դարում>> խորագրով ուսանողական գիտական նստաշրջանը` նվիրված ԳԱԱ 69-ը ամյակին, որին կարող են մասնակցել բոլոր բուհերի և գիտահետազոտական կենտրոնների ուսանողները, ասպիրանտները, հայցորդները և մինչև 35 տարեկան գիտնականները: Զեկուցումների թեմատիկան ազատ է:

Նստաշրջանի ընթացքում գործելու են հետևյալ բաժանմունքները.
1) Աշխարհագրություն
2) Երկրաբանություն
3) Դեղագիտություն և քիմիա
4) Կենսաբանություն
5) Ֆիզիկա
6) Ռադիոֆիզիկա
7) Մաթեմատիկա և մեխանիկա
8) Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա
9) Հայ բանասիրություն
10) Ռոմանագերմանական բանասիրություն
11) Ռուս բանասիրություն
12) Ժուռնալիստիկա
13) Տնտեսագիտություն և կառավարում
14) Փիլիսոփայություն
15) Սոցիոլոգիա

16) Հոգեբանություն
17) Իրավագիտություն
18) Քաղաքագիտություն
19) Միջազգային հարաբերություններ
20) Պատմություն
21) Ցեղասպանագիտություն
22) Մշակութաբանություն և արվեստաբանություն
23) Արևելագիտություն

Մասնակցության համար անհրաժեշտ է մինչև 2016թ. սեպտեմբերի 30-ը ներկայացնել հայտ, որը պետք է պարունակի՝ հոդվածի ամբողջական տարբերակը, գիտական ղեկավարի կարծիքը կամ համապատասխան ամբիոնի երաշխավորագիրը (միայն գիտական աստիճան չունեցողների համար), կարճ ինքնակենսագրական` պարտադիր նշելով անուն, ազգանուն, հայրանուն, կոնտակտային տվյալներ, բուհ, ֆակուլտետ, բաժին, կուրս:
Հայտերն անհրաժեշտ է ուղարկել student.council@list.ru էլեկտրոնային փոստին:
Գիտաժողովի աշխատանքային լեզուներն են՝ հայերեն, ռուսերեն, անգլերեն:

Գիտաժողովի լավագույն աշխատանքները հրատարակվելու են ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի կողմից հրատարակվող ամենամյա գիտական հոդվածների ժողովածում:
Աշխատանքներին ներկայացվող պահանջներն են.
Հոդվածի համակարգչային շարվածքը` Word 97-2007 ծրագրով: Ծավալը` A4 ձևաչափի 3 ամբողջական էջից մինչև 7 էջ: Տեքստի կոդավորումն՝ ըստ KDWin-ի. հայերեն` Armenian Phonetic Unicode, ռուսերեն` Russian Phonetic Unicode, անգլերեն` US : Առաջին էջի վերին տողի աջ մասում 10 pt տառաչափով, թավ (Bold) տրվում են հեղինակ(ներ)ի Անուն Ազգանուն(ներ)ը: Հաջորդ տողի աջ մասում 10 pt տառաչափով, շեղատառ (Italic) տրվում է բուհը կամ գիտահետազոտական կենտրոնը ֆակուլտետը/ստորաբաժանումը, կարգավիճակը (բակալավրիատի ուսանող, մագիստրանտ, ասպիրանտ, հայցորդ և այլն): Հաջորդ տողում 10 pt տառաչափով տրվում է հեղինակի էլեկտրոնային փոստի հասցեն (ցանկալի է գրել բուհական էլ. փոստի հասցեն, եթե այդպիսին տրամադրվում է):
Մեկ տող բաց թողնելով` անհրաժեշտ է ներկայացնել հոդվածի հիմնական տեքստը: Հիմնական տեքստի տառաչափը`10 pt, տողերի հեռավորությունը`1, էջի ֆորմատը` A4, լուսանցքները. ձախից` 30 մմ, վերևից` 20 մմ, աջից` 15 մմ, ներքևից` 20 մմ: Տեքստը պետք է հավասարեցված լինի երկու կողմից (alignment: Justify): Պարբերությունները պետք է սկսել 1 սմ խորքից: Գրաֆիկներ օգտագործելիս անհրաժեշտ է կիրառել տեխնիկական այնպիսի միջոցներ, որոնք հոդվածի տպագրական էջադրման ժամանակ կբացառեն գրաֆիկի հնարավոր աղավաղումները: Հղումները պարտադիր են. տրվում են տողատակում (բնական և տեխնիկական գիտությունների պարագայում՝ հոդվածի բուն տեքստից հետո՝ «Գրականություն» վերտառությամբ)` 8 pt տառաչափով, տողերի հեռավորությունը` 1: Հղման տեքստը պետք է հավասարեցված լինի երկու կողմից (alignment: Justify): Հղման մեջ պետք է ներկա- յացված լինեն օգտագործված աշխատանքի հեղինակի ազգանունը և անվան առաջին տառը (թավ տառերով` Bold), այնուհետև` աշխատանքի վերնագիրը, հրատարակման վայրը, թվականը, օգտագործած տեղեկության էջը: Հայերեն, ռուսերեն և անգլերեն ամփոփագրերը պարտադիր են. հոդվածի տեքստից հետո մեկ տող բաց թողնելով 10 pt տառաչափով տրվում են հեղինակ(ներ)ի Անուն Ազգանուն(ներ)ը: Մեկ տող բաց թողնելով՝ տողի մեջտեղում 10 pt տառաչափով, գլխատառերով, թավ (Bold) գրվում է հոդվածի վերնագիրը: Հաջորդ տողի կենտրոնում գրվում է «Բանալի բառեր» արտահայտությունը, և տրվում են բանալի բառերը՝ բառեր կամ բառակապակցություններ (հասկացություններ, առանցքային բառեր կամ արտահայտություններ), որոնք հնարավորինս ամբողջականորեն և յուրահատուկ կերպով բնորոշում են գիտական հոդվածի կամ դրա առանձին մասերի բովանդակությունը: Այնուհետև մեկ տող թողնելով՝ 50-70 բառի սահմաններում համառոտ ներկայացվում է հոդվածի ամփոփագիրը (հիմնական էությունը՝ նպատակը, խնդիրները, արդյունքը/եզրակացությունը): Հոդվածի հիմնական տեքստի վերջում հեղինակն իր ցանկությամբ կարող է զետեղել նաև երախտիքի խոսք:

Նշված չափորոշիչներին չհամապատասխանող զեկուցումները չեն ընդունվելու: