Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

«Ոսկե աշուն»

2012թ. հոկտեմբերի 29-ին Կիրառական արվեստի ֆակուլտետի դահլիճում տեղի ունեցավ «Ոսկե աշուն» տոնական միջոցառումը, որի ընթացքում մասնակիցները հանդես եկան համերգային ծրագրով (ասմունք, երգ, պար):

Կիրառական արվեստի ֆակուլտետի ուսանողական խորհրդի կողմից պատրաստվել էր անակնկալ՝ «breakdance»  պարային համար:

Միջոցառման վերջում իր շնորհակալական խոսքը հայտնեց ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի կիրառական արվեստի ֆակուլտետի դեկան Կ.Այվազյանը: