Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

«Կառավարում-ռիսկեր-հսկողություն» խորագրով դասընթացներ

«Կառավարում-ռիսկեր-հսկողություն» խորագրով դասընթացներ

Հարգելի համալսարանականներ,

Ջի-Ար-Սի գիտելիքի կենտրոն» ընկերությունը ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի հետ համատեղ Երևանի պետական համալսարանի հետ համագործակցության շրջանակներում 2016 թ.-ի մարտի 16-ից ապրիլի 4-ը  հատուկ ԵՊՀ ուսանողների և դասախոսական անձնակազմի համար կազմակերպում է «Կառավարում-ռիսկեր-հսկողություն» խորագրով դասընթացներ:

Դասախոսությունների նպատակն է մասնակիցներին ծանոթացնել կորպորատիվ կառավարման համակարգում ռիսկերի կառավարմանը և ներքին հսկողության ոլորտների ժամանակակից մարտահրավերներին և դրանց հաղթահարման լուծումներին: Հատուկ անդրադարձ է կատարվելու կորպորատիվ կառավարման բնագավառում տեղեկատվական տեխնոլոգիաների և տեղեկատվական անվտանգության խնդիրներին:

Դասընթացներն առավել պահանջարկ են վայելում կառավարման, տնտեսագիտության և տեղեկատվական տեխնոլոգիաների կառավարման ոլորտներում աշխատելու ցանկություն ունեցող ուսանողների և երիտասարդ մասնագետների շրջանակում:

Դասախոսությունները վարելու են միջազգային ճանաչում ունեցող տեղական և արտասահմանյան փորձագետները, ովքեր ունեն երկարամյա դասախոսական փորձ և աշխատում են միջազգային հեղինակություն վայելող խոշոր կազմակերպություններում:

Առցանց դասընթացների մի մասը կվարեն արտերկրի մասնագետները (լեզուն՝  անգլերեն):

Դասախոսությունները տեղի կունենան ԵՊՀ գիտական խորհրդի նիստերի դահլիճում  (ԵՊՀ կենտրոնական մասնաշենք, 5-րդ հարկ)՝ կից ներկայացվող դասացանկի համապատասխան:

Դասընթացներին մասնակցությունը հաստատելու, ինչպես նաև լրացուցիչ հարցերի կամ պարզաբանումների համար դիմել ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոն (ԵՊՀ կենտրոնական մասնաշենք, 6-րդ հարկ, e-mail: acc@ysu.am, հեռ.  (060) 71-01-79):

Դասընթացների ծրագիրը՝ ներկայացված է ԵՊՀ պորտալում՝ http://www.ysu.am/uploaded/Training%20program_GRC-fin.pdf