Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

«Հայկյան-2016» երիտասարդական մրցանակաբաշխության համար ընդունվում են հայտեր

«Հայկյան» մրցանակաբաշխություն

Հայաստանի երիտասարդական հիմնադրամը հայտարարում է «Հայկյան-2016» մրցանակաբաշխության մասին։

Երիտասարդական այս մրցանակաբաշխության նպատակն է խթանել ուսանողական ինքնակառավարման մարմինների ակտիվությունը, ուսանողական ինքնատիպ նախաձեռնությունները, գիտության ոլորտում երիտասարդների ներգրավվածությունը, միջազգային համագործակցությունը և երիտասարդական քաղաքականության իրականացման այլ ոլորտներում կատարված աշխատանքները:

Մրցանակները կշնորհվեն հետևյալ անվանակարգերում՝

• Լավագույն ուսանողական ինքնակառավարման մարմին

• Լավագույն մարզային ուսանողական ինքնակառավարման մարմին

• Լավագույն երիտասարդական գիտական նվաճում

• Երիտասարդական ոլորտին առավելագույնս աջակցած պետական գործիչ

• Երիտասարդական ոլորտին առավելագույնս աջակցած միջազգային կառույց

• Ինքնատիպ երիտասարդական նախագիծ

• Ռազմահայրենասիրական լավագույն նախագիծ

• Լավագույն երիտասարդական հաղորդում, լրատվական նախագիծ

• Լավագույն միջբուհական ծրագիր

• Լավագույն երիտասարդական ՀԿ Երևան քաղաքում

• Լավագույն երիտասարդական ՀԿ մարզում

• Լավագույն երիտասարդական միջազգային ծրագիր

«Հայկյան» մրցանակաբաշխությանը մասնակցել կարող են այն անձինք կամ կազմակերպությունները, որոնք գործունեություն են ծավալել հայ երիտասարդության շրջանում, լուծել են երիտասարդության առջև ծառացած խնդիրները, աջակցել են երիտասարդությանը և այլն:

«Հայկյան» մրցանակաբաշխությանը մասնակցելու համար հայտը և հավաստագիրը (կարող եք բեռնել Հայաստանի երիտասարդական հիմնադրամի պաշտոնական կայքից` www.heh.am) պետք է ներկայացվեն յուրաքանչյուր աշխատանքային օր՝ ժամը 10.00-17.00 (ընդմիջում՝ 13.00-14.00), Հայաստանի երիտասարդական հիմնադրամի` Տերյան 74 հասցեում գտնվող գրասենյակ:

Հայտերին անհրաժեշտ է կցել նաև լուսանկարներ, տեսանյութեր։

Հայտերի ընդունման վերջնաժամկետը 2016-ի դեկտեմբերի 20-ն է։

Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել՝ +374 10 567922: 

Աղբյուրը՝ http://heh.am