Иджеванский филиал Ереванского государственного университета

Մրցույթ համակարգողի օգնականի թափուր տեղի համար

 

ՀԵՀ Տավուշի մարզային կենտրոնը հայտարարում է մրցույթ համակարգողի օգնականի թափուր տեղի համար:

Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել՝

• ինքնակենսագրություն (CV, ռեզյումե),

• դիպլոմի պատճեն,

• անձնագրի պատճեն:

Ցանկացողները մինչև ս.թ. սեպտեմբերի 15-ը կարող են դիմել ՀԵՀ Տավուշի մարզային կենտրոն (հասցե՝ ք. Իջևան, Անկախության 9 (նախկին Ջրմուղկոյուղու հարևանությամբ) յուրաքանչյուր աշխատանքային օր՝ ժամը 9:00-ից մինչև 18:00:

Մրցույթը տեղի կունենա Հայաստանի երիտասարդական հիմնադրամի գրասենյակում (հասցե՝ ք. Երևան, Տերյան 74):

Համակարգողի օգնականի աշխատանքային պարտականությունների և այլ տեղեկությունների համար այցելել ՀԵՀ Տավուշի մարզային կենտրոն կամ զանգահարել հետևյալ հեռախոսահամարներով՝ 0263 40123, 055 172057: