Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Նորություններ

  • Մեկնարկել է 2024-2025 ուստարվա բակալավրի կրթական ծրագրերով առկա ուսուցման ընդունելության գործընթացը ԵՊՀ ԻՄ (32)

    Սիրելի՛ դիմորդ, 2024 թ. ապրիլի 18-ից մեկնարկել է 2024-2025 ուսումնական տարվա բակալավրիատի ընդունելության համար բուհի և մասնագիտության ընտրության, ընտրած մասնագիտության համար սահմանված միասնական և ներբուհական քննությունների հայտագրման գործընթացը: Դիմում-հայտերը լրացնելու համար այցելեք www.dimord.am  կայք և հետևեք Առցանց ընդունելության դիմում-հայտի լրացման տեսանյութում տրվող հրահանգներին: Շրջանավարտը (դիմորդը) բուհը և մասնագիտությունը նշելու և նշված մասնագիտության համար սահմանված ընդունելության (միասնական, ներբուհական) քննություն(ներ)ը հանձնելու կամ հանձնած քննություն(ներ)ը մուտքագրելու համար պետք է ունենա ԳԹԿ անձնական համար և մինչև մայիսի 10-ը առցանց եղանակով Գնահատման և թեստավորման կենտրոնի dimord.am կայքէջում լրացնի ընդունելության դիմում-հայտ: ԳԹԿ-ի անձնական համար ստանալու համար շրջանավարտը (դիմորդը) դիմում է իր ուսումնական հաստատության տնօրենին, իսկ նախորդ տարիների և 2023-2024 ուստարվա նախնական և … Կարդալ ավելին

  • ԵՊՀ ֆրանսերեն լեզվի և գրականության ամբիոնի դասախոսների և ուսանողների այցը մասնաճյուղ 1. glxavor

    2024 թ. ապրիլի 13-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ այցելեցին ԵՊՀ եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի ֆրանսերեն լեզվի և գրականության ամբիոնի վարիչ, բ․գ․թ․, դոցենտ Գայանե Սարգսյանը, նույն ամբիոնի դասախոսներ Թագուհի Բլբուլյանը, Հեղինե Ավետիսյանը և տվյալ կրթական ծրագրի մի խումբ ուսանողներ: Այցի նպատակն էր խորացնել և ընդլայնել կապը մայր բուհի և մասնաճյուղի միջև: Նախ կայացավ տնօրենի պաշտոնակատար Անուշավան Մակարյանի հետ ԵՊՀ-ից ժամանած դասախոսների հանդիպումը, որի ընթացքում հյուրերը ներկայացրին իրենց այցի օրակարգը՝ ֆրանսերենով «Սպանել մոծակին» բեմականացման ներկայացում, «Ստեղծագործական խոսքի հմտություններ», «Թատերական և երաժշտական խաղեր» թեմաներով քննարկումներ «Ֆրանսերեն լեզու և գրականություն» մասնագիտության ուսանողների հետ: Տնօրենի հետ հանդիպման ընթացքում նաև առաջարկվեց կազմակերպել փոխայցելություններ մայր բուհի և … Կարդալ ավելին

  • Վոլեյբոլի բաց առաջնություն՝ նվիրված ԵՊՀ ԻՄ հիմնադրման 30-ամյակին 1․ գլխավոր

    ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի մարզադահլիճում 2024 թ. ապրիլի 13-ին կայացավ ԵՊՀ ԻՄ հիմնադրման 30-ամյակին նվիրված վոլեյբոլի բաց առաջնություն, որին մասնակցում էին Դիլիջանի միջազգային դպրոցի, Սարիգյուղի (I. «Սարիգյուղ» և II. «Չինարի-Սարիգյուղ»), Պտղավանի, Իջևանի, Իջևանի համայնքապետարանի, Գանձաքարի, Իջևանի՝ Սպարտակ Սարգսյանի անվան թիվ 1 հիմնական դպրոցի և ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի վոլեյբոլիստները: Առաջնության նպատակն էր մասսայականացնել սպորտը մարզում, բարձրացնել մասնակիցների սպորտային վարպետությունը: Բացման և ողջույնի խոսքով հանդես եկան ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի տնօրենի պաշտոնակատար Անուշավան Մակարյանը, Արտակարգ իրավիճակների, մարմնակրթության և սպորտի ամբիոնի դասախոս Վարդիթեր Պողոսյանը՝ ողջունելով մասնակիցներին և բոլոր ներկաներին, ընդգծելով բաց առաջնության կազմակերպման նպատակը և կարևորությունը, մասնակիցներին մաղթելով  հաջողություն: Պարոն Մակարյանը մասնավորապես նշեց. «Այս տարվա … Կարդալ ավելին

  • Կայացավ ԵՊՀ ԻՄ մագիստրատուրայի՝ 2024 թ. շրջանավարտների դիպլոմների հանձնման արարողությունը 1.գլխավոր

    2024 թ. ապրիլի 11-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում տեղի ունեցավ «Ընդհանուր մանկավարժություն» մասնագիտության «Դպրոցական մանկավարժություն և մեթոդիկա» կրթական ծրագրով հեռակա ուսուցման մագիստրատուրայի շրջանավարտների դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությունը: ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի տնօրենի պաշտոնակատար Անուշավան Մակարյանը, Հումանիտար գիտությունների ֆակուլտետի դեկանի պաշտոնակատար Կարինե Պողոսյանը և փոխդեկան, «Դպրոցական մանկավարժություն և մեթոդիկա» մագիստրոսական կրթական ծրագրի համակարգող Վահագն Չոբանյանը, շնորհավորելով ԵՊՀ ԻՄ «Ընդհանուր մանկավարժություն» մասնագիտությամբ մագիստրատուրայի երրորդ տարվա շրջանավարտներին, նրանց հղեցին բարեմաղթանքներ: Սերունդների կրթության և դաստիարակության գործում ընդգծելով մանկավարժի դերն ու կարևորությունը՝ նրանք համոզմունք հայտնեցին, որ շրջանավարտներն իրենց ստացած գիտելիքների ու կարողությունների նպատակային կիրառությամբ, իրենց մանկավարժական գործունեությամբ բարձր կպահեն ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի անունն ու հեղինակությունը, արժանապատվորեն ու … Կարդալ ավելին

  • Կայացավ ԵՊՀ-ի կողմից կազմակերպված 2024 թ. դպրոցական օլիմպիադայի 1-ին փուլը 1. glxavor

    2024 թ. ապրիլի 6-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղն Իջևանի՝ Սպարտակ Սարգսյանի անվան թիվ 1 հիմնական դպրոցում իրականացրեց ԵՊՀ-ի հետ համատեղ անցկացվող 2024 թ. դպրոցական օլիմպիադայի 1-ին փուլը: Օլիմպիադան, որն ինտելեկտուալ մրցույթ է բուհի դիմորդների միջև, նախատեսված էր անցկացնել հանրակրթական («Մաթեմատիկա», «Ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն», «Հայոց պատմություն», «Հայոց լեզու և գրականություն», «Ռուսաց լեզու», «Անգլերեն», «Գերմաներեն», «Ֆրանսերեն», «Ինֆորմատիկա») և լրացուցիչ կրթական առարկաներից («Հայոց եկեղեցու պատմություն», «Տրամաբանություն», «Սոցիոլոգիա», «Պետություն և իրավունքի հիմունքներ», «Էկոլոգիա և կայուն զարգացման հիմունքներ», «Տնտեսագիտություն»): «Ինֆորմատիկա» առարկայից օլիմպիադան նախատեսված էր իրականացնել մեկ փուլով՝ ապրիլի 6-ին: Այս տարի Տավուշի մարզի հանրակրթական ուսումնական հաստատություններից օլիմպիադային 11 առարկայից մասնակցել է 30 դպրոցի 12-րդ դասարանի … Կարդալ ավելին

  • Էրազմուս+ միջազգային կրեդիտային փոխանակման ծրագրի շրջանակներում մեր ուսանողը կրթություն է ստացել Լեհաստանում IMG-20240110-WA0046

    Էրազմուս+ միջազգային կրեդիտային փոխանակման ծրագրի շրջանակներում 2023 թ. հոկտեմբերի 1-ից մինչև 2024 թ. փետրվարի 8-ն ընկած ժամանակահատվածում ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի «Անգլերեն լեզու և գրականություն» կրթական ծրագրի 4-րդ կուրսի ուսանողուհի Վիկա Մելիքբեկյանը ակադեմիական կրթություն է ստացել Լեհաստանի Պոմերանիայի համալսարանում (ք. Սլուպսկ): Մեկնումը Լեհաստանի Սլուպսկ քաղաք կազմակերպվել է սեպտեմբերի 27-ին: Լեհաստան ժամանելուց հետո կապ է հաստատվել Սլուպսկ քաղաքի էրազմուսի գրասենյակի, ապա գրասենյակի աշխատակիցների աջակցությամբ՝ համալսարանի կոորդինատորների հետ: Ծրագրով ուսումնառողները կոորդինատորների օգնությամբ ստացել են տվյալ կիսամյակում ուսուցանվող վերջնական հստակեցված առարկայացանկը, որից հետո կազմել են նոր ուսումնառության համաձայնագիր` ըստ առկա առարկաների: Համաձայնագրի վերջնական հաստատումից հետո նրանք անցել են ուսումնառության բնականոն ընթացքին: Միևնույն ժամանակ ծրագրի … Կարդալ ավելին

  • Տնօրենության նիստ 1. գլխավոր

    ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում Ա. Հ. Մակարյանի նախագահությամբ կայացավ տնօրենության նիստ, որի ընթացքում քննարկվեցին 2023-2024 ուստարվա 2-րդ կիսամյակի 1-ին ընթացիկ ստուգումների և քննությունների նախապատրաստման ընթացքին, մինչև 12 կրեդիտ կուտակած ակադեմիական պարտքերի վերահանձնման գործընթացի կազմակերպմանը, 2-րդ կիսամյակում հետազոտական աշխատանքների կազմակերպման ընթացքին, կամընտրական դասընթացների կազմակերպման խնդիրներին, 2023-24 ուստարվա առկա ուսուցման 1-ին կիսամյակի լուծարքային շրջանի ամփոփմանը, մասնաճյուղից ուսանողների հեռացմանը, ուսանողի իրավունքների վերականգնմանը վերաբերող հարցեր: Առաջին հարցի մասին նշվեց, որ 2023-24 ուստարվա 2-րդ կիսամյակի 1-ին ընթացիկ ստուգումները և քննությունները կազմակերպվել են՝ համաձայն ժամանակացույցի: Քննաշրջանը կիրականացվի 2024 թ. ապրիլի 3-10-ն ընկած ժամանակահատվածում: Ամբիոններում քննարկումներից հետո ֆակուլտետների դեկանները Ուսումնամեթոդական վարչություն են ներկայացրել ընթացիկ ստուգումների և քննությունների կազմակերպման … Կարդալ ավելին

  • «Դասավանդի՛ր, Հայաստան» ծրագրի շրջանակներում կայացավ հերթական հանդիպումը ուսանողների հետ 1․ գլխավոր

    ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում ս.թ. մարտի 30-ին կայացավ «Դասավանդի՛ր, Հայաստան» (Teach for Armenia) կրթական հիմնադրամի կարիերայի զարգացման համակարգող Արևիկ Պռազյանի հանդիպումը «Տարրական մանկավարժություն և մեթոդիկա», «Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա» կրթական ծրագրերի չորրորդ կուրսերի ուսանողների հետ: Հանդիպման սկզբում Ա. Պռազյանն ուսանողներին ներկայացրեց «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի Ուսուցիչների առաջնորդության ծրագիրը, կարիերայի հնարավորությունները հիմնադրամի հետ, դիմելու կարգը, ապա պատասխանեց մասնակիցներին հետաքրքրող հարցերին: Ներկայացվեց, որ «Դասավանդիր Հայաստան»  ծրագիրը Հայաստանում գործում է 2015 թվականից և ունի առաքելություն բարելավելու Հայաստանի բոլոր երեխաների կրթության որակը՝ նախ ներգրավելով և վերապատրաստելով համալսարանների շրջանավարտներին՝ որպես ուսուցիչներ, ապա նրանց 2 տարով գործուղելով Հայաստանի մարզային դպրոցներ, որոնցում կա տվյալ մասնագիտությամբ ուսուցչի կարիք: Ծրագիրը միտված է … Կարդալ ավելին

  • 2023-2024 ուստարվա 2-րդ կիսամյակի անվանական կրթաթոշակառուները Անվանական

     Սիրելի՛ համալսարանականներ, ձեզ ենք ներկայացնում ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի՝ 2023-2024 ուստարվա 2-րդ կիսամյակում անվանական կրթաթոշակ ստացող ուսանողներին։ ♦♦♦ «ՄՈՆԹԵ   ՄԵԼՔՈՆՅԱՆ»  ԱՆՎԱՆԱԿԱՆ  ԿՐԹԱԹՈՇԱԿ Բնական գիտությունների ֆակուլտետի «Ինֆորմատիկա (համակարգչային գիտություն)» մասնագիտության «Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա» բակալավրի կրթական ծրագրի առկա ուսուցման անվճար համակարգի երրորդ կուրսի ուսանող Սահակ Գեղամի Գուլակյան ♦♦♦ «ՎԱԶԳԵՆ  ՍԱՐԳՍՅԱՆ»  ԱՆՎԱՆԱԿԱՆ ԿՐԹԱԹՈՇԱԿ Կիրառական արվեստի ֆակուլտետի «Դիզայն» մասնագիտության «Դիզայն» բակալավրի կրթական ծրագրի առկա ուսուցման վճարովի համակարգի երկրորդ կուրսի ուսանողուհի Մելինե Մանվելի Բրուտյան ♦♦♦ «ԵՐԵՎԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ»  ԱՆՎԱՆԱԿԱՆ  ԿՐԹԱԹՈՇԱԿ Հումանիտար գիտությունների ֆակուլտետի «Օտար լեզու և գրականություն» մասնագիտության «Անգլերեն լեզու և գրականություն» բակալավրի կրթական ծրագրի առկա ուսուցման անվճար համակարգի չորրորդ կուրսի ուսանողուհի Լիլիա Սմբատի Իսկանդարյան ♦♦♦ «ՀԱՄԼԵՏ ԿԱՐԱՅԱՆ»  … Կարդալ ավելին

  • Անցկացվեց «Միասին ապրել, միասին սովորել» ինտելեկտուալ խաղ-մրցույթը 1․ գլխավոր

    ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի և «Հույսի կամուրջ» հասարակական կազմակերպության միջև կնքված փոխըմբռնման հուշագրի հիման վրա 2024 թ. մարտի 22-ին ԵՊՀ ԻՄ «Հոգեբանություն» մասնագիտության առկա ուսուցման 4-րդ կուրսի ուսանողները մասնագիտական պրակտիկայի շրջանակներում «Հույսի կամուրջ» կազմակերպության սոցիալական մանկավարժների հետ համատեղ «Լոֆթ Իջևան»-ում անցկացրին «Միասին ապրել, միասին սովորել» խորագրով համադպրոցական ինտելեկտուալ խաղ-մրցույթը: Միջոցառումն իրականացնում է «Հույսի կամուրջ» ՀԿ-ն ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից պատվիրակված ծառայությունների միջոցառումների շրջանակում «Լոֆթ Իջևան»-ի հետ համագործակցությամբ և միտված է հաշմանդամություն կամ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների համար հավասար և ներառական սոցիալ-կրթական միջավայրի ստեղծմանը: Ինտելեկտուալ խաղին մասնակցում էին 7-9-րդ դասարանների աշակերտներ՝ Իջևան խոշորացված համայնքի 8 դպրոցներից (Իջևանի՝ Սպ. Սարգսյանի անվան … Կարդալ ավելին

Հարց – Պատասխան

–Բարև Ձեզ, բակալավրի հեռակա ուսուցման համար ե՞րբ կարող ենք դիմել: Դիանա

– ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի՝ 2023-2024 ուստարվա բակալավրի հեռակա ուսուցման ընդունելության մրցույթին մասնակցելու համար դիմում-հայտերն ընդունվում են ս.թ. սեպտեմբերի 5-25–ը (մինչև ժամը 18:00-ն): Մանրամասները՝ այստեղ:

 ԵՊՀ ԻՄի ընդունող հանձնաժողով

___________________________________________________________________

-Ե՞րբ է մեկնարկելու 2022-2023 ուստարվա 2-րդ կիսամյակի քննաշրջանի 2-րդ լուծարքային շրջանը։ Մարիամ

-ԵՊՀ ԻՄ-ի՝ 2022-2023 ուստարվա 2-րդ կիսամյակի քննաշրջանի 2-րդ լուծարքային շրջանն անցկացվելու է ս.թ. օգոստոսի 22-29-ն ընկած ժամանակահատվածում։ 

ԵՊՀ ԻՄի ուսումնամեթոդական վարչություն

___________________________________________________________________

Իրադարձություններ

Գիտաժողովներ, կոնֆերանսներ