Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Մասնաճյուղում ընթանում են 2018-2019 ուստարվա առաջին կիսամյակի I ընթացիկ քննություններն ու ստուգումները

2018թ. հոկտեմբերի 29-ից նոյեմբերի 3-ը ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում (առկա ուսուցման համակարգում) ընթանում են 2018-2019 ուստարվա առաջին կիսամյակի I ընթացիկ քննություններն ու ստուգումները:

DSCN4404

ԵՊՀ ԻՄ-ի ուսումնամեթոդական վարչության պետ Ա.Դավթյանի հավաստմամբ՝ քննաշրջանն անցկացվում է համաձայն սահմանված կարգի (Բակալավրի կրթական ծրագրով ուսումնական գործընթացի կազմակերպման կարգի)՝ նախատեսված կիսամյակի 9-րդ շաբաթում, որի ընթացքում ուսանողներն ազատված են ուսումնական պարապմունքներից:

DSCN4401

Ըստ սահմանված կարգի` ընթացիկ քննությունների և ստուգումների հարցաշարերը նախապես տրամադրվում են ուսանողներին:

DSCN4418

Այս տարի ընթացիկ քննությունների տոմսերը, թեստերը և տարբերակները ստորագրվել, կնքվել, ծրարավորվել և պահպանվել են դեկանների մոտ:

DSCN4408

Գրավոր քննություններն ու ստուգումներն այս տարի հիմնականում անցկացվում են տեսախցիկներով կահավորված լսարաններում (№38, №39, №56, №57):

DSCN4422

Բանավոր և թեստային ձևով անցկացված քննությունները գնահատվում են անմիջապես տեղում (լսարանում), իսկ գրավոր քննությունները 7 օրվա ընթացքում ստուգվում են դասախոսի կողմից և քննարկվում ուսանողների հետ:

DSCN4429

Քննական գործընթացի թափանցիկությունն ու հրապարակայնությունն ապահովելու նպատակով քննությունների արդյունքները տեղադրվում են ԵՊՀ ԻՄ-ի պաշտոնական կայքէջում:

DSCN4433

Ընթացիկ քննությունների և ստուգումների արդյունքները քննարկվում են ֆակուլտետների գիտական  խորհուրդների և ամբիոնների նիստերում: