2017թ. դեկտեմբերի 1-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում կայացավ տնօրեն Ս. Ա. Առաքելյանի հանդիպումը մասնագիտությունների կրթական ծրագրերի պատասխանատուների հետ:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին կրթական ծրագրերի վերամշակման աշխատանքային խմբերի իրականացրած աշխատանքներին վերաբերող մի շարք հարցեր:
Մասնավորապես նշվեց, որ ԵՊՀ ռեկտորի՝ 2017թ. հոկտեբերի 4-ի թիվ 172 §12 հրամանի և ԵՊՀ ԻՄ-ի՝ 2016-2020թթ. զարգացման ռազմավարական ծրագրի «Որակյալ կրթություն» նպատակի 1.1. խնդրի 3-րդ կետի իրականացման նպատակով ստեղծվել է ԵՊՀ ԻՄ-ի՝ 2018-2019 ուսումնական տարվա կրթական ծրագրերի վերամշակումն արտոնող հանձնաժողով և համապատասխան կրթական ծրագրերը վերամշակող աշխատանքային խմբեր:
ՄԿԾ-ների պատասխանատուները ներկայացրին, որ ժամանակացույցին համապատասխան կազմվել են աշխատանքային պլաններ, որոնցում հստակ նշված են կատարվելիք աշխատանքները, ժամկետները և պատասխանատուները:
Նշվեց, որ արդեն Մասնագիտական կրթության որակի ապահովման (ՄԿՈԱ) բաժնին են ներկայացվել կրթական ծրագրերի առաջարկի հայտերը:
Տնօրենի առաջարկով մասնագիտությունների կրթական ծրագրերի պատասխանատուները բարձրաձայնեցին ծրագրերի վերամշակման հետ կապված որոշ խնդիրների մասին և ներկայացրին դրանց հնարավոր լուծումները: