Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Մայիսի 2-ի տնօրենության նիստում

2017թ. մայիսի 2-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում կայացավ տնօրենության նիստ` Ս.Առաքելյանի նախագահությամբ:

Մայիսի 2-ի տնօրենության նիստում

Նիստը սկսվեց շնորհավորանքով, որ տնօրեն Ս. Ա. Առաքելյանը հղեց Հումանիտար գիտությունների ֆակուլտետի դեկան, պգ.դ., պրոֆեսոր Ա. Ա. Ներսիսյանին` ծննդյան 55-ամյակի կապակցությամբ, տնօրենության անունից մաղթեց նրան քաջառողջություն, երջանկություն, արևշատություն, նոր ձեռքբերումներ և նրան հանձնեց «Սևքարեցի Սաքո» մեդալ:

Մայիսի 2-ի տնօրենության նիստում

Ապա նիստի ընթացքում ամփոփվեցին առկա և հեռակա ուսուցման ավարտական կուրսերի` 2016-2017 ուսումնական տարվա երկրորդ կիսամյակի քննաշրջանները, քննարկվեց ուսումնական պարապմունքներից 120 և ավելի ժամ անհարգելի բացակայությունների պատճառով առկա ուսուցման ուսանողի հեռացման հարցը:

Առկա և հեռակա ուսուցման ավարտական կուրսերի` 2016-17 ուսումնական տարվա երկրորդ կիսամյակի քննաշրջաններն ամփոփելիս մասնավորապես նշվեց, որ առկա ուսուցման ավարտական կուրսերի` 2016-2017 ուսումնական տարվա երկրորդ կիսամյակի քննաշրջանին մասնակցել են 165 ուսանողներ, որոնցից 93-ը` Հումանիտար գիտությունների ֆակուլտետից, 35-ը` Տնտեսագիտության ֆակուլտետից, 21-ը` Բնական գիտությունների ֆակուլտետից և 16-ը` Կիրառական արվեստի ֆակուլտետից:

Մայիսի 2-ի տնօրենության նիստում

Առկա ուսուցման ավարտական կուրսերի 165 ուսանողներից 164-ը քննաշրջանը փակել է դրական արդյունքներով և թույլատրվել մասնակցելու ամփոփիչ ատեստավորմանը, բացառությամբ Կիրառական արվեստի ֆակուլտետի «Կիրառական արվեստ» մասնագիտության մեկ ուսանողուհու:

Հեռակա ուսուցման ավարտական կուրսերի` 2016-2017 ուսումնական տարվա երկրորդ կիսամյակի քննաշրջանին մասնակցել են 255 ուսանողներ, որոնցից 39-ը «Պատմություն», 33-ը «Հայոց լեզու և գրականություն», 42-ը «Մանկավարժություն և հոգեբանություն», 59-ը «Տնտեսագիտության տեսություն», 19-ը «Սերվիս», 22-ը «Կիրառական մաթեմատիկա և ֆիզիկա», 41-ը «Բնապահպանություն և բնօգտագործում» մասնագիտության ուսանողներ են:

Հեռակա ուսուցման ավարտական կուրսերի 255 ուսանողներից 253-ը քննաշրջանը փակել է դրական արդյունքներով և թույլատրվել մասնակցելու ամփոփիչ ատեստավորմանը, իսկ «Մանկավարժություն և հոգեբանություն» մասնագիտության երկու ուսանողուհիներ, «ՀՀ ԲՈՒՀ-ում ուսանողների հեռացման (ազատման) և վերականգնման» կարգի II մասի 6-րդ կետի 1-ին և 3-րդ ենթակետերի համաձայն, ենթակա են մասնաճյուղից հեռացման: