«Սինոփսիս» ընկերությունը “Girls in Tech Armenia”-ի հետ միասին նախաձեռնել են տեխնիկական մասնագիտություններ ընտրած աղջիկների ուսանողական մրցույթ, որի հաղթողները ամբողջական կրթաթոշակ կստանան` մասնակցելու նոյեմբերին Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում կայանալիք “Perspektywy Women in Tech Summit 2019”-ին:
Մրցույթին կարող են մասնակցել տեխնիկական մասնագիտական բաժիններում սովորող ուսանողուհիները, ովքեր տիրապետում են անգլերենին:
Մասնակցության համար անհրաժեշտ է մինչև 2019թ. հոկտեմբերի 7-ը լրացնել հետևյալ դիմում–հայտը:
Մրցույթի մանրամասները կարելի է կարդալ այս հղումով: