Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Հուլիսի 3-ի տնօրենության նիստում

2018թ. հուլիսի 3-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում կայացավ տնօրենության նիստ՝ Ա. Վ. Ցուցուլյանի նախագահությամբ:

Նիստում քննարկվեցին մասնաճյուղի ուսանողների՝ 2017-2018 ուստարվա 2-րդ կիսամյակի վարձավճարների մուծման ընթացքին, նույն կիսամյակի քննաշրջանի արդյունքներին, առաջիկա Գիտական խորհրդի նիստի նախապատրաստական աշխատանքներին վերաբերող և մի քանի ընթացիկ հարցեր:

03-07-18

ԵՊՀ ԻՄ-ի ուսանողների՝ 2017-2018 ուստարվա 2-րդ կիսամյակի վարձավճարների մուծման ընթացքի մասին գլխավոր հաշվապահ Մ.Մխիթարյանի զեկուցումը ընդունվեց ի գիտություն:

Ընթացիկ կիսամյակի քննաշրջանի արդյունքներն ամփոփեց Ուսումնամեթոդական վարչության պետ Ա.Դավթյանը՝ ընդգծելով, որ քննաշրջանն անցկացվել է սահմանված կարգով, ըստ ժամանակացույցների և առանց խախտումների: Տնօրենության նիստում 2017-18 ուստարվա 2-րդ կիսամյակի քննաշրջանի արդյունքները գնահատվեցին բավարար:

Հաջորդ հարցի կապակցությամբ որոշվեց ս.թ. հուլիսի 10-ին՝ ժամը 12:00-ին, մասնաճյուղում անցկացնել Գիտական խորհրդի նիստ՝ հետևյալ օրակարգով.

  1. ԵՊՀ ԻՄ-ի ՄԿՈԱ բաժնի՝ 2017-2018 ուստարվա գործունեության մասին
    (Զեկուցող՝ՄՃաղարյան)
  2. ԵՊՀ ԻՄ-ի՝ 2017-2018 ուստարվա ամփոփիչ ատեստավորման արդյունքների ամփոփում (Զեկուցող՝ԱԴավթյան)
  3. ԵՊՀ ԻՄ-ում ստացած կրթությունից շրջանավարտների բավարարվածությանգնահատման 2018թ. հարցման արդյունքների մասին(Զեկուցող՝ ՄՃաղարյան)
  4. ԵՊՀ ԻՄ-ի՝ 2019թ. ընդունելության մասնագիտությունների ցանկի քննարկում (Զեկուցող՝ Ա. Ցուցուլյան)
  5. Ընթացիկ հարցեր.

5.1. ԵՊՀ ԻՄ-ի ուսումնական աշխատանքային նորմերի մասին (Զեկուցող՝ ԱԴավթյան)
5.2. ԵՊՀ ԻՄ-ի կառուցվածքային փոփոխությունների մասին (Զեկուցող՝ ԱՑուցուլյան)
5.3. Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղի աշխատողներին աշխատանքի որոշ տեսակների կատարման համար վճարվող լրավճարների հաշվարկման և վճարման կարգը հաստատելու մասին (Զեկուցող ԱՑուցուլյան):

Տնօրենության նիստի ընթացիկ հարցերից էր Բնական գիտությունների ֆալուլտետի «ՔԿԳ» մասնագիտության 3-րդ կուրսի ուսանողուհի Մերի Գրիշայի Ավետիքյանի՝ պրակտիկայից առողջական խնդիրների պատճառով մասնակիորեն բացակայելու մասին հարցը, որի կապակցությամբ որոշվեց ընդառաջել Մ.Ավետիքյանի դիմումին՝ համապատասխան բժշկական տեղեկանք ներկայացնելու դեպքում: