Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Տեղի կունենա Թրփանճեան գյուղական համայնքների զարգացման ծրագրի ներկայացուցիչների հետ հանդիպում

unnamed

2019թ. մարտի 4-ին՝ ժամը 14:00-ին, ԵՊՀ ԻՄ-ի խորհրդակցությունների սենյակում տեղի կունենա Հայաստանի ամերիկյան համալսարանի Թրփանճեան գյուղական համայնքների զարգացման ծրագրի (ԹԳՀԶԾ-TRDP) ներկայացուցիչների հետ հանդիպում, որի ընթացքում կներկայացվեն ԹԳՀԶԾ ծրագրի գործունեությունը, նպատակները, արդյունքները և ուսանողների հետ հնարավոր համագործակցության հնարավորությունները:

Հայաստանի ամերիկյան համալսարանի Թրփանճեան գյուղական համայնքների զարգացման ծրագիրը (ԹԳՀԶԾ) Հայաստանի, Արցախի,  ինչպես նաև Ջավախքի (Վրաստան) համայնքների բնակիչներին տրամադրում է կրթական և ֆինանսական հնարավորություններ ձեռնարկատիրությունը զարգացնելու, աշխատատեղեր ստեղծելու և համայնքներում կյանքը բարելավելու համար:

2007 թվականից սկսած՝ ծրագիրն իրականացնում է համայնքների տնտեսական զարգացման բարելավման ծրագրեր Տավուշի մարզում: 

ԹԳՀԶԾ-ն՝ որպես Հայաստանի ամերիկյան համալսարանի կողմից իրականացվող ծրագիր, Հայաստանում եզակի է: Այն կրթություն, ֆինանսական աջակցություն և խորհրդատվություն է տրամադրում գյուղական համայնքներում իրենց ձեռնարկատիրական գործունեությունը ծավալել ցանկացող անհատներին: