Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Կայացավ նորաստեղծ գրական-գեղարվեստական ակումբի առաջին հանդիպումը

2017թ. հոկտեմբերի 5-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում կայացավ նույն թվականի սեպտեմբերից ԵՊՀ ԻՄ-ի գրադարանին կից ստեղծված գրական-գեղարվեստական ակումբի առաջին հանդիպումը, որը վարեց Հայոց լեզվի և գրականության ամբիոնի ասիստենտ, բ.գ.թ. Ա.Հասանյանը:

Կայացավ նորաստեղծ գրական-գեղարվեստական ակումբի առաջին հանդիպումը

Ակումբի նպատակն է միավորել ԵՊՀ ԻՄ-ի տարբեր մասնագիտությունների գրասեր ուսանողներին, որոնց համար գիրքը հոգու կանչ  է, ինքնադաստիարակման յուրօրինակ ձև:

Անդրանիկ հանդիպման ընթացքում ներկայացվեցին ակումբականների հետագա անելիքները, կազմվեց աշխատանքային պլան, կայացավ «Գրականությունն իմ կյանքում» թեմայով զրույց-քննարկում:

Դիտարկվեցին «Գրեթերթ»-ի՝ այս ամսվա համարում տեղ գտած մերօրյա ստեղծագործողների գործերը:

Փորձ արվեց բացահայտելու այդ ստեղծագործությունների թեմատիկ-գաղափարական առանձնահատկություններն ու գեղարվեստական արժանիքները:

Ակումբի անդամները նաև ընդհանուր գծերով ծանոթացան իրենց ստեղծագործող ընկերների  գործերին:

Որոշվեց առաջիկա հանդիպման ընթացքում ամբողջացնել այդ գործերը և կազմակերպել դրանց շուրջ վերլուծական քննարկում: