Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

ԵՊՀ ԻՄ-ի և «Հայ-ֆրանսիական բարեկամություն և փոխանակում» միության միջև կնքվեց համագործակցության համաձայնագիր

1. գլխավոր. IMG_63182021թ․ հոկտեմբերի 2-ին կայացավ «Հայ-ֆրանսիական բարեկամություն և փոխանակում» միության ներկայացուցիչ Ջոս Միլեների հերթական այցը ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ։

Այցելության նպատակը 2021-2022 ուսումնական տարում մասնաճյուղի և միության համագործակցության վերաբերյալ համաձայնագիր ստորագրելն էր։

Նախ տեղի ունեցավ ԵՊՀ ԻՄ-ի տնօրենի պաշտոնակատար Ա.Մակարյանի հետ ՋՄիլեների հանդիպումը, որին մասնակցեցին նաև Հումանիտար գիտությունների ֆակուլտետի դեկանի պաշտոնակատար Կ.Պողոսյանը, Ֆրանսերեն լեզվի և գրականության սեկցիայի և կրթական ծրագրի ղեկավար, ասիստենտ Ա.Մարդանյանը, նույն սեկցիայի դասախոս Մ.Աղբալյանը։

Հանդիպման ընթացքում քննարկվեցին երկկողմ համագործակցությանը վերաբերող հարցեր, ապա կնքվեց համաձայնագիր, որով ամրագրվեց կողմերի պատրաստակամությունը խթանելու մասնաճյուղում ֆրանսերենի զարգացումն ու տարածումը։

Ըստ համաձայնագրի՝ ֆրանսիական կողմը կշարունակի կրթաթոշակներ հանձնել ԵՊՀ ԻՄ-ի «Ֆրանսերեն լեզու և գրականություն» մասնագիտության վճարովի ուսուցման համակարգի ուսանողներին, ինչպես նաև անվճար համակարգում սովորող այն ակտիվ ուսանողներին, որոնք կնպաստեն մարզի դպրոցներում ֆրանկոֆոնիայի տարածմանը։

Հանդիպման ժամանակ նաև նշվեց, որ ֆրանսիական կողմը կաջակցի համալսարանի դասախոսներին՝ Ֆրանսիայում վերապատրաստվելու համար։

Տնօրենի հետ հանդիպումից հետո ֆրանսիացի հյուրը կրթաթոշակներ հանձնեց 2020-2021 ուստարվա շրջանավարտ Վ.Իսախանյանին, 4-րդ կուրսի ուսանողուհի Մ.Օհանյանին, 3-րդ կուրսի ուսանողուհիներ Ա.Ղազարյանին, Ա.Մեհրաբյանին, Ն.Գասպարյանին, Մ.Ղազարյանին, 2-րդ կուրսի ուսանողուհի Ս.Ենգիբարյանին։

Հանդիպման վերջում ուսանողուհիները երախտագիտություն հայտնեցին պարոն Ջոս Միլեներին և խնդրեցին իրենց խորին շնորհակալությունը փոխանցել տիկին Պոլետ Կուտանին՝ հայրենանվեր գործունեության համար։