Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Վիդեոբլոգինգի անվճար դասընթացների մասնակցության հրավեր

Nkar hayt

ԱՄՆ պետքարտուղարության կողմից ֆինանսավորվող և Փրոջեքթ Հարմոնի Ինթերնեշնլ կազմակերպության կողմից (www.ph-int.org) իրականացվող «Տավուշում կրթական-տեղեկատվական դասընթացներ ծրագրի» (AM Tavush Outreach Program) շրջանակում «Ամերիկյան գրադարան և դասընթացների կենտրոն»-ում Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի հետ համատեղ անվճար հիմունքներով կազմակերպվում են վիդեոբլոգինգի դասընթացներ այն անձանց համար, որոնք հետաքրքրված են վիդեոբլոգինգով, ցանկանում են ունենալ սեփական տեսաալիք կամ զարգացնել իրենց գիտելիքներն ու կարողություններն այս ոլորտում:

Դասընթացին կարող են դիմել.

  • վիդեոբլոգինգով և լրագրությամբ հետաքրքրված 18 և բարձր տարիքի անձինք, ովքեր ունեն համակարգչից և համացանցից օգտվելու հմտություններ, ինչպես նաև սմարթ հեռախոս:
  • Գրանցման վերջնաժամկետն է 2020թ. փետրվարի 16-ը՝ ժամը 18:00-ն:

Առաջին դասընթացը կիրականացվի 2020թ. փետրվարի 27-29-ը, երկրորդը՝ մարտի 12-14-ը, հինգշաբթի և ուրբաթ օրերին՝ 14:00-18:00-ն, շաբաթ օրերին՝ 10:00-18:00-ն: Կլինեն սուրճի և սննդի ընդմիջումներ:

Դասընթացին մասնակիցները՝

  • կծանոթանան վիդեոբլոգինգին,
  • ձեռք կբերեն տեխնիկայից օգտվելու կարևոր հմտություններ,
  • կսովորեն ճիշտ և գեղեցիկ վիդեոներ պատրաստելու սկզբունքները,
  • կստանան վիդեոմոնտաժի ծրագրերի հետ աշխատելու հիմնարար գիտելիքներ:

Դասընթացը բաղկացած է 3 փուլից.

  1. Բուն դասընթաց, որի ընթացքում տեսական դասերի և գործնական վարժությունների միջոցով դասընթացավարները կաշխատեն մասնակիցների հետ:
  2. Տնային առաջադրանքի իրականացում. մասնակիցները կընտրեն իրենց առաջարկված թեմաներից մեկը և դասընթացին հաջորդող մեկ շաբաթվա ընթացքում կպատրաստեն դրա վերաբերյալ իրենց վիդեոնյութը` տեղադրելով այն Յութուբում պատրաստած իրենց տեսաալիքում:
  3. Դասընթացավարները կուսումնասիրեն պատրաստված վիդեոներն ու դրանց վերաբերյալ խորհուրդներ և կարծիք կներկայացնեն հեղինակներին:

Կենտրոնր տրամադրում է դասընթացի բոլոր ուսումնական նյութերը, իսկ վերջում դասընթացը հաջողությամբ ավարտելու հավաստագիր կստանան միայն տնային առաջադրանքն ավարտած մասնակիցները:

ԿԱՐԵՎՈՐ. Դասընթացը հաջողությամբ ավարտած մի քանի լավագույն մասնակիցներ ամռանը հնարավորություն կունենան մասնակցելու դասընթացավարների կարճատև դասընթացի և հետագայում հնարավորություն կստանան հանդես գալ որպես վճարովի դասընթացավար՝ ծրագրի շրջանակում վարելով նույն թեմայով դասընթացներ այլ խմբերի համար:

Դասընթացին դիմելու համար խնդրում ենք ներկայանալ  ք.Իջևան, Ուսանողական 3 հասցեում գտնվող «Ամերիկյան գրադարան և դասընթացների կենտրոն» կամ լրացնել առցանց հայտադիմումը՝ անցնելով հետևյալ հղումով:

Դասընթացները կվարեն ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան և «Մեդիա նախաձեռնությունների կենտրոն»-ի կողմից համատեղ կազմակերպված «Ես եմ մեդիան» վիդեոբլոգինգի դպրոցի շրջանավարտներ Նիկոլայ Հայրապետյանը և Շուշան Ստեփանյանը, Արեն Ավետիսյանը և Լիլի Առաքելյանը:

Դասընթացավարների ալիքներին կարող եք ծանոթանալ այստեղ՝

Նիկոլայ Հայրապետյան՝ https://www.youtube.com/user/Kolya952,

Շուշան Ստեփանյան՝ https://www.youtube.com/user/ShushanStepanian,

Արեն Ավետիսյան՝ https://www.youtube.com/channel/UCZvEPMRinNuXaQgnwLun6jQ,

Լիլի Առաքելյան՝ https://www.youtube.com/channel/UCqFx_uiNc04s9ZI_LjlGOzA:

Հարցերի կամ լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք դիմել կենտրոնի համակարգողներին՝ Էմիլյա Ոսկանյանին (հեռ.՝ (+374 98) 515828) և Էլինա Քոչարյանին (հեռ.՝ (+374 98) 565121):