Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Փետրվարի 9-ից կմեկնարկեն ԵՊՀ ԻՄ-ի առկա ուսուցման 2020-2021 ուստարվա 2-րդ կիսամյակի դասերը

1. նկար

Հարգելի՛ դասախոսներ և ուսանողներ, սիրով տեղեկացնում ենք, որ 2021թ. փետրվարի 9-ից կմեկնարկեն ԵՊՀ ԻՄ-ի առկա ուսուցման 2020-2021 ուստարվա 2-րդ կիսամյակի բակալավրիատի դասերը, որոնք կիրականացվեն  առկա և առցանց եղանակների զուգորդումով:

 

Ըստ այդմ՝ ԵՊՀ ԻՄ-ի տեղեկատվական համակարգերի սպասարկման և զարգացման բաժնի աշխատակիցները ակադեմիական խմբերի համար ձևավորել են անհրաժեշտ քանակի Zoom-հարթակներ:

 

Խմբերում դասավանդող դասախոսները  իրենց էլեկտրոնային հասցեներին կստանան դեպի հարթակ մուտքի լոգինը (մուտքաբառը) և գաղտնաբառը՝ դասընթացները կազմակերպելու իրավունքով: Նրանց համար մշակվել է նաև ծրագրի ներդրման և աշխատելու համառոտ ուղեցույց:  Դասախոսների ուղեցույցը հասանելի է այստեղ:

 

Ուսանողներն իրենց էլեկտրոնային հասցեներին կստանան խմբի համար նախատեսված հղումները՝ դասընթացներին անմիջական մասնակցության իրավունքով: Նրանց անհրաժեշտ կլինի դասացուցակով նախատեսված ժամերին ակտիվացնել համապատասխան հղումը: Ուսանողների համար նույնպես մշակվել է համառոտ ուղեցույց, որը հասանելի է այստեղ:

 

Տեղեկացնում ենք նաև, որ բոլոր դասացուցակները հասանելի են մասնաճյուղի կայքէջում.

 

Ժամատախտակը հասանելի է այստեղ

 

Ցանկացած հարցի կամ տեխնիկական խնդրի դեպքում խնդրում ենք անմիջապես կապվել ԵՊՀ ԻՄ-ի ՏՀՍԶ բաժնի աշխատակիցների հետ հետևյալ հեռախոսահամարներով՝  094 11 21 01  կամ  077 83 07 60: