Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

«Կրթության ժամանակակից խնդիրները» և «Ինչպե՞ս է սովորում մարդը» թեմաներով դասընթացներին մասնակցելու հրավեր

petq-e-verahratarakel-dasagrqe-n127836-1

 2019թ. փետրվարի  12-ին  և  13-ին՝ ժամը 14:30-ին, ԵՊՀ   Իջևանի մասնաճյուղի   տնտեսագիտության ֆակուլտետի  39 լսարանում տեղի կունենան «Կրթության  ժամանակակից  խնդիրները» և Ինչպե՞ս է սովորում մարդը» թեմաներով դասքննարկումներ:

Դասերը կվարի ԵՊՀ փիլիսոփայության պատմության ամբիոնի դասախոս, կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը:

«Կրթության  ժամանակակից  խնդիրները» դասի ընթացքում կքննարկվեն հետևյալ ենթաթեմաները.

  • «Ինչպե՞ս է փոխվել աշխարհը»:
  • Ինչպե՞ս են փոխվել ուսանողները»:
  • «Որո՞նք են կրթության հիմնական խնդիրները»:

«Ինչպե՞ս է սովորում մարդը» դասի ընթացքում քննարկվելիք հարցերն են. 

  • «Ինչպե՞ս է տեղի ունենում սովորելու գործընթացը»:
  • «Ուշադրության դերը կրթության գործընթացում»:
  • «Ուսուցումը որպես խորքային գործընթաց»:

ԵՊՀ ԻՄ-ի դասախոսներին սիրով հրավիրում ենք: