Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Ամփոփելով Ֆրանսիայում մեր ուսանողների ու դասախոսների վերապատրաստման առաջին շաբաթը

2018թ. ապրիլի 1-24-ը Վալանսի «Հայ մշակութային ժառանգության կենտրոնի բարեկամներ» ասոցիացիայի և ՀԲԸՄ Վալանսի մասնաճյուղի հրավերով ԵՊՀ ԻՄ-ի ուսանողները («ՖԼԳ» 4-րդ կուրսի ուսանողուհիներ Անուշ Փաշինյանը, Մերի Գասպարյանը, Սերինե Մատինյանը և 3-րդ կուրսի ուսանողուհի Լիլիթ Եգանյանը)՝ Ֆրանսերեն լեզվի և գրականության ամբիոնի վարիչ, ասիստենտ Աիդա Մարդանյանի և դասախոս Աշխեն Քարտաշյանի ուղեկցությամբ, Ֆրանսիայի Վալանս քաղաքի Մաեստրիս համալսարանում անցնում են վերապատրաստման դասընթացներ՝ կատարելագործելով ֆրանսերենի իմացությունը: 

09-04-2018-6

Վերապատրաստումը կազմակերպված էր բարձր մակարդակով և ուներ հագեցած ծրագիր:09-04-2018-4

Ժամանելուն պես մեր ուսանողներին ընդունեցին հյուրընկալող ընտանիքները:

Առաջին օրը՝ ապրիլի 1-ին, մեր պատվիրակությանը հանձնեցին ամբողջ այցի համար նախատեսված ծրագիրը, որը բաղկացած էր երկու մասից՝ կրթական և մշակութային:

09-04-2018-3

Ապրիլի 3-ից մասնաճյուղի պատվիրակությունը Մաեստրիսի տնօրինության  կողմից արժանացավ ջերմ ընդունելության, որի ընթացքում ելույթ ունեցավ պատվիրակության ղեկավար Աիդա Մարդանյանը և Մաեստրիսի տնօրեն Ֆ.Կառտիյեին փոխանցեց ԵՊՀ ԻՄ-ի տնօրեն Սամվել Առաքելյանի ուղերձը:

09-04-2018-5

Մաեստրիսի տնօրինությունը հիացած էր մեր դասախոսների և ուսանողների՝ ֆրանսերեն լեզվի իմացությամբ, որը մեծապես ոգևորեց ֆրանսիացի ուսանողներին և ցանկություն առաջացրեց, որ նրանք մոտ ապագայում այցելեն Հայաստան և հատկապես Իջևան:

09-04-2018-1

Մշակութային ծրագրի շրջանակներում ապրիլի 7-ին ԵՊՀ ԻՄ-ի պատվիրակությունը՝ Գոհար Համզյանի և Սիլվի Քոչյանի ուղեկցությամբ, այցելեց Մարսել:

09-04-2018-2

Այցի շրջանակներում մեր ուսանողներն ու դասախոսները հանդիպեցին «Ֆրանսիա-Հայաստան բարեկամություն» ասոցացիայի նախագահ Պոլետ Կուտանի հետ և քննարկեցին մասնաճյուղի վճարովի ուսուցման համակարգում սովորող ուսանողներին  կրթաթոշակ տրամադրելու հետ կապված հարցեր:

09-04-2018-7

Այսպիսի իրադարձություններով էր հագեցած Ֆրանսիայում մեր ուսանողների ու դասախոսների վերապատրաստման դասընթացների առաջին շաբաթը: