Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Մրցույթ երիտասարդների համար

Մրցույթ երիտասարդների համար
 
Եվրախորհրդի ամենամեծ երիտասարդական շարժման՝ «Ոչ ատելության խոսքին» ազգային կոմիտեն, ի դեմս «Երիտասարդական միջոցառումների իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի, հայտարարում է ֆեյսբուքյան աննախադեպ մրցույթ սեպտեմբերի 21-ի` Եվրոպայի գործողության օրվա կապակցությամբ:
Սեպտեմբերի 21-ը, Հայաստանի Հանրապետության անկախության օրը լինելուց բացի, ողջ աշխարհում տոնվում է որպես տարբեր ազգերի եւ կրոնների համերաշխության օր, որի  կապակցությամբ  «Ոչ ատելության խոսքին» ազգային կոմիտեն հայտարարում է ստեղծագործական աշխատանքների ներկայացման մրցույթ, որը յուրովի կարող է ներկայացնել  «Տարբեր ազգերի կրոնական երկխոսություն եւ համերաշխություն» թեման:

Մասնակցության կարգն է՝
NO HATE SPEECH MOVEMENT ARMENIA-ի էջից տարածե´ք (share) այս հայտարարությունը, որի տակ որպես մեկնաբանություն (comment) տեղադրե´ք Ձեր հեղինակային ստեղծագործական աշխատանքը, որը «Տարբեր ազգերի կրոնական երկխոսություն եւ համերաշխություն» թեմայով է: Այն կարող է լինել լուսանկար, երաժշտական ստեղծագործություն, շարադրություն, բաց նամակ եւ այլն. (ստեղծագործական աշխատանքները բաց են, եւ կարող է լինել ցանկացած նյութ, որը պատկանում է նյութը տարածող մասնակցին եւ վերը նշված թեմայի մեջ է):

 
Ամենաշատ հավանածներ (like) հավաքած մասնակիցների մրցանակներն ըստ հերթականության.
1. Անվճար մասնակցություն 2018 թ. փետրվար ամսին Իտալիայում կայանալիք «Մարդու իրավունքներն ընդդեմ ատելության խոսքին» 7-օրյա կրթական ծրագրին,
2. Անվճար մասնակցություն 2017 թվականի դեկտեմբերին Վրաստանում կայանալիք «Մարդու իրավունքները ստեղծագործական աշխատանքների միջոցով» երիտասարդական փոխանակման ծրագրին, 
3. Անվճար մասնակցություն 2018 թվականի սկզբին Հայաստանում կայանալիք «Տեղեկատվական անվտանգությունը եւ առցանց մարդու իրավունքները» միջազգային եռօրյա դասընթացին, 
4. Խրախուսական նվերներ «Ոչ ատելության խոսքին» ազգային կոմիտեի կողմից: 

Մրցույթին մասնակցելու վերջնաժամկետը 2017 թվականի սեպտեմբերի 21-ն է, իսկ մասնակցել կարող եք հենց այս պահից: 

Արդյունքները կամփոփվեն սեպտեմբերի 22-ին եւ կհրապարակվեն NO HATE SPEECH MOVEMENT ARMENIA-ի ֆեյսբուքյան էջում:
 
Աղբյուրը՝ http://eritasard.am