Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

«Վիքիպեդիան և կրթությունը» դասընթացի հրավեր Տավուշի մարզի ուսուցիչների համար

Դասընթացի հայտ. - նկար   Վիքիմեդիա Հայաստանի և ՀՀ Տավուշի մարզպետարան /Tavush Administrative Region RA/-ի համագործակցության շրջանակներում 2019թ. նոյեմբերի 23-24-ը Վիքիմեդիա Հայաստանը Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղում (ՀՀ Տավուշի մարզ, ք. Իջևան, Ուսանողական 3) կազմակերպում է «Վիքիպեդիան և կրթությունը» երկրորդ դասընթացը Տավուշի մարզի ուսուցիչների համար:

Դասընթացի նպատակն է Տավուշի մարզի բոլոր բնակավայրերում հասանելի դարձնել նորագույն տեխնոլոգիաներով ուսուցումը՝ մասնավորապես Վիքիպեդիայի և մյուս վիքինախագծերի օգնությամբ:

Դասընթացին կարող են մասնակցել Տավուշի մարզի դպրոցների բոլոր ուսուցիչները՝ անկախ տվյալ դպրոցում վիքիակումբ գործելու և համակարգող լինելու հանգամանքից: Խնդրում ենք գրանցվել միայն այն ուսուցիչներին, որոնք տիրապետում են համակարգչից օգտվելու հմտություններին, կարող են որակյալ թարգմանություններ կատարել որևէ օտար լեզվից:

Գրանցման վերջնաժամկետն է սթ նոյեմբերի 17-ը ներառյալ:

Գրանցվելու և այլ մանրամասնությունների համար այցելել հետևյալ հղումով: