Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

«Երբ ես սկսեցի սիրել ինքս ինձ, ես դադարեցի ձգտել միշտ ճիշտ լինել: Եվ այդ պահից ես ավելի քիչ սխալներ եմ գործում…». Չարլի Չապլին

Theater Charlie Chaplin Սիրով ձեզ ենք ներկայացնում անգլիացի նշանավոր կինոդերասան, կատակերգու, սցենարիստ, երգահան և ռեժիսոր, կինեմատոգրաֆիայի մեծագույն վարպետ Չարլզ Սպենսեր Չապլինի  30 իմաստուն մտքերը և կյանքի 10 կանոնները:

Իմաստուն մտքերը.

  1. Ես և՛ չեմ հավատում ոչ մի բանի, և՛ ոչինչ չեմ ժխտում: Այն, ինչը կարելի է երևակայել, նույնքան մոտ է ճշմարտությանը, որքան և այն, ինչը կարելի է ապացուցել մաթեմատիկորեն:
  2. Ես ավելի քան 40 տարի ծիծաղեցրել եմ մարդկանց, բայց ես ավելի շատ լաց եմ եղել, քան նրանք ծիծաղել են:
  3. Արվեստը, նախքան մարդուն թևեր տալը, որպեսզի նա թռչի ամպերից վեր, սովորաբար կոտրում է նրա ոտքերը:
  4. Քանի դեռ մարդիկ կմեռնեն ազատության համար, ազատությունը չի մեռնի:
  5. Քո մերկ մարմինը պետք է պատկանի նրան, ով կսիրի քո մերկ հոգին: 
  6. Հաջողությունը հրաշալի բան է, բայց նրան սովորաբար ուղեկից է լարվածությունը: Չլինի հանկարծ ետ մնաս այդ անհավատարիմ հավերժահարսից, որ կոչվում է փառք:
  7. Հանդիսատեսին դուր է գալիս հերոսների փոխարեն տառապել:
  8. Մի՛ վաճառիր սիրտդ ոսկով ու զարդարանքներով: Իմացի՛ր, որ ամենամեծ ադամանդը արևն է, իսկ այն հավասարապես լուսավորում է բոլորին:
  9. Պոեզիան, ըստ էության, սիրային նամակ է` ուղղված ամբողջ աշխարհին:
  10. Մարդիկ երկրի վրա ավելի անհաստատ են, քան լարախաղացները երերուն լարի վրա:  
  11. Աշխարհում գոյություն ունի մարդկանց յուրօրինակ եղբայրություն, մարդիկ, ովքեր կրքոտ ձգտում ունեն դեպի գիտելիքը:
  12. Ես կարծում եմ, որ հավատը մեր բանականության շարունակությունն է ակնհայտի սահմաններից դուրս: Դա այն բանալին է, որը երևան է հանում անճանաչելին: Ժխտել հավատը, նշանակում է հերքել ինքդ քեզ և քո մեջ այն ոգին, որը առաջ է մղում քո ստեղծագործ ուժը:
  13. Ես ոչինչ չեմ ցանկանում զոհաբերել հանուն քաղաքականության, եթե ինքս չեմ հավատում այն նպատակին, որին այն ձգտում է:
  14. Երբ ես տեսնում եմ, թե մինչև ինչ աստիճան են խեղաթյուրում նույնիսկ ամենամոտ անցյալի իրադարձությունները, սկսում եմ միանգամայն կասկածամտորեն վերաբերվել պատմությանը՝ որպես այդպիսին: Ես կասեի, որ արվեստի ստեղծագործությունները պարունակում են շատ ավելի ճշմարիտ փաստեր և մանրամասներ, քան պատմական տրակտատները:
  15. Ծիծաղը մարտահրավեր է ճակատագրին. մենք ծիծաղում ենք՝ գիտակցելով մեր անկարողությունը բնության ուժերի հանդեպ… Ծիծաղում ենք, որպեսզի չխելագարվենք:
  16. Իսկապես ծիծաղելու համար դու պետք է վերցնես քո ցավը ու խաղաս դրա հետ:
  17. Տխրության մեջ էլ գեղեցկություն կա:
  18. Ցածր ծագումն անպայման մի ինչ-որ տեղ արտահայտվում է նույնիսկ հանճարներից մեծագույնի ստեղծագործության մեջ:
  19. Երբ ծախսես երկու ֆրանկ, հիշի՛ր, որ երրորդը քոնը չէ: Այն պետք է պատկանի այն անծանոթին, ով ունի դրա կարիքը:
  20. Որտեղի՞ց են վերցվում գաղափարները: Միայն համառ որոնումներից, որ սահմանակից են խելագարության:
  21. Գիտության առաջընթացը իր ետևում է թողնում մարդկային բարոյականությունը:
  22. Բոլոր երեխաներն այս կամ այլ կերպ հանճարներ են: Խնդիրն այն է, որ այդ հանճարեղությունը ի հայտ բերվի:
  23. Հանուն արվեստի բեմի վրա կարելի է հայտնվել նաև մերկ, սակայն այնտեղից պետք է վերադառնալ հագնված ու մաքրված:
  24. Կյանքը ողբերգություն է, երբ տեսնում ես այն խոշոր պլանով, և կատակերգություն, երբ նայում ես նրան հեռվից:
  25. Երբեք չպետք է թույլ տաս քեզ չափից ավելի երկար օրորվել հասարակության հաճոյախոսություններից: Դա սուֆլեի պես բան է. ժամանակի հետ կնստի:
  26. Երիտասարդությանը հատուկ է անխորտակելի լավատեսությունը, որը ենթագիտակցաբար զգում է, որ դժբախտությունն էլ անցողիկ է:
  27. Գաղափարները գալիս են, երբ նրանց կրքոտ որոնում ես, երբ գիտակցությունը դառնում է մի զգայուն ապարատ` պատրաստ արձանագրելու յուրաքանչյուր ցնցում, որ արթնացնում է երևակայությունը:
  28. Սպանելով մեկ անգամ ՝ մարդը դառնում է սրիկա, սպանելով հազար անգամ՝ հերոս:
  29. Ահավոր է անել սխալ բան ճիշտ պահին:
  30. Ես հրեշտակ չեմեղել, բայց որքան կարողացել եմ, ձգտել եմ մարդ լինել:

 

Կյանքի կանոնները.

  1. Երբ ես սկսեցի սիրել ինքս ինձ, ես ազատվեցի այն ամենից, ինչ վնասում էր իմ առողջությանը՝ սննդից, մարդկանցից, առարկաներից, իրավիճակներից: Ամենից, ինչը ինձ դեպի ներքև էր ձգում և հեռացնում ինքս ինձանից: Սկզբում ես այն անվանեցի «առողջ էգոիզմի պոզիցիա», այսօր ես այն անվանում եմ «Սեր ինքդ քո հանդեպ»:
  2. Երբ ես սկսեցի սիրել ինքս ինձ, ես հասկացա, որ տխրությունն ու տառապանքները ընդամենը զգուշացնող ազդանշաններ են այն մասին, որ ես ապրում եմ իմ սեփական ճշմարտությանը հակառակ: Այսօր ես գիտեմ, որ դա կոչվում է «Իսկություն»:
  3. Երբ ես սկսեցի սիրել ինքս ինձ, ես դադարեցի ձգտել այլ կյանքի, և հանկարծ նկատեցի, որ այն ամենը, ինչ ինձ շրջապատում է, մղում է ինձ աճել: Այսօր ես այն անվանում եմ«Հասունություն»:
  4. Երբ ես սկսեցի սիրել ինքս ինձ, ես հասկացա, որ յուրաքանչյուր պարագայում ես գտնվում եմ ճիշտ ժամանակին՝ ճիշտ տեղում, և ամեն ինչ տեղի է ունենում բացարձակապես ճիշտ պահին, հետևաբար ես կարող եմ հանգիստ լինել: Այժմ ես այն անվանում եմ«Վստահություն ինքդ քեզ վրա»:
  5. Երբ ես սկսեցի սիրել ինքս ինձ, ես դադարեցի ինքս ինձանից ժամանակ գողանալ և ապագայի վրա վիթխարի ծրագրեր կառուցել: Այսօր ես անում եմ միայն այն, ինչ ինձ ուրախություն և երջանկություն է բերում, այն, ինչ ես սիրում եմ անել, և այն, ինչը իմ սիրտը լցնում է ուրախ տրամադրությամբ: Ես անում եմ դա իմ սեփական ձևերով և իմ սեփական ռիթմով: Այսօր ես դա անվանում եմ«Պարզություն»:
  6. Երբ ես սկսեցի սիրել ինքս ինձ, ես դադարեցի ձգտել միշտ ճիշտ լինել: Եվ այդ պահից ես ավելի քիչ սխալներ եմ գործում: Այժմ ես իմացա, որ դա «Համեստությունն է»:
  7. Երբ ես սկսեցի սիրել ինքս ինձ, ես դադարեցի ապրել անցյալով և անհանգստանալ ապագայի համար: Այսօր ես ապրում եմ ներկա պահով, որում ամեն ինչ կատարվում է: Այժմ ես ապրում եմ ամեն օր, օրից օր և կոչում եմ այն «Բավարարվածություն»:
  8. Երբ ես սկսեցի սիրել ինքս ինձ, ես գիտակցեցի, որ իմ միտքը կարող է տխրեցնել ինձ, և որ դրանից ես կարող եմ հիվանդանալ: Բայց երբ ես այն միավորեցի սրտիս հետ, իմ միտքը դարձավ իմ թանկարժեքդաշնակիցը: Այդ միաձուլումը ես այսօր անվանում եմ «Սրտի իմաստություն»:
  9. Երբ ես սկսեցի սիրել ինքս ինձ, ես հասկացա, թե որքան ուժգին կարելի է վիրավորել մարդուն՝ ստիպելով նրան դեր ունենալ իմ ցանկությունների իրականացման մեջ, հասկանալով, որ դեռ ժամանակը չէ, և մարդը դրան պատրաստ չէ, նույնիսկ եթե այդ մարդը հենց ես եմ: Այսօր ես դա անվանում եմ«Հարգանք»:
  10. Մեզ այլևս պետք չէ վախենալ ինքներս մեզ հետ կամ ուրիշների հետ վեճերից, առճակատումներից և տարատեսակ պրոբլեմներից: Նույնիսկ աստղերն են բախվում, և նրանց բախումից առաջանում են նոր աշխարհներ: Այսօր ես գիտեմ՝«Դա կյանքն է»: