Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Մասնաճյուղում կայացավ «Օտար լեզվի ուսումնառության ընթացքում կիրառվող ստուգման ինովացիոն տեխնոլոգիաները» թեմայով դաս-քննարկումը

2017թ. մայիսի 11-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում կայացավ Դասավանդման առաջավոր փորձի փոխանցման և երիտասարդ դասախոսների աջակցման կենտրոնի կազմակերպած՝ «Օտար լեզվի ուսումնառության ընթացքում կիրառվող ստուգման ինովացիոն տեխնոլոգիաները» թեմայով դաս-քննարկումը, որը վարեց Ֆրանսերեն լեզվի և գրականության ամբիոնի ասիստենտ Ա.Մարդանյանը:

Մասնաճյուղում կայացավ «Օտար լեզվի ուսումնառության ընթացքում կիրառվող ստուգման ինովացիոն տեխնոլոգիաները» թեմայով դաս-քննարկումը

Դասի ընթացքում տիկին Մարդանյանը ներկայացրեց վերջին ժամանակաշրջանում կրթության ոլորտում կատարվող արմատական փոփոխությունները՝ ընդգծելով, որ կրթության որակի ստուգման տեխնոլոգիաների վերանայման հարցն առաջադրում է նոր բարեփոխումներ, որոնց գերակա նպատակը կրթական դաշտի ձևավորումն է:

«Հայտնի է, որ ուսանողները քննություններին ակտիվ նախապատրաստվում են քննաշրջանից մի քանի օր առաջ, հետևաբար քննական գնահատականը չի կարող լինել հնարավորինս օբյեկտիվ: Այս պայմաններում, – նշեց Ա.Մարդանյանը, –  անհրաժեշտություն է առաջանում պարբերաբար իրականացնել ընթացիկ ստուգումներ, որը հնարավորություն է տալիս ապահովել ուսանող-դասախոս հետադարձ կապը` արդյունքում կատարելագործելով կրթության որակն ու մնացորդային գիտելիքների կուտակումը»:

Մասնաճյուղում կայացավ «Օտար լեզվի ուսումնառության ընթացքում կիրառվող ստուգման ինովացիոն տեխնոլոգիաները» թեմայով դաս-քննարկումը

Ստուգման ինովացիոն արդյունավետ մեթոդներից տիկին Մարդանյանը մանրամասն անդրադարձավ քեյս սթադի մեթոդին, որն առաջին անգամ կիրառվել է Հարվարդի համալսարանում 1924 թ., և մինչև օրս Հարվարդը համարվում է քեյս-արտադրության առաջատարը ամբողջ աշխարհում: Նրա դասախոսները գրում են տարեկան 600 բարձրորակ քեյսեր:

Այս մեթոդի առանձահատկությունն է իրական կյանքից վերցրած փաստերի հիման վրա խնդրահարույց իրավիճակի ստեղծումը: Ստեղծվելով իբրև տնտեսական առարկաների ուսումնասիրության մեթոդ՝ այն ներկայումս լայն կիրառություն ունի բժշկության, իրավագիտության, օտար լեզուների և այլ գիտությունների ուսումնասիրման գործընթացում: Այս մեթոդի շնորհիվ ուսանողները հնարավորություն ունեն դրսևորել և կատարելագործել իրենց վերլուծական և գնահատող հմտությունները, սովորել կատարել թիմային աշխատանք և գտնել առաջադրված խնդիրների՝ հնարավորինս ռացիոնալ լուծումներ:

Մասնաճյուղում կայացավ «Օտար լեզվի ուսումնառության ընթացքում կիրառվող ստուգման ինովացիոն տեխնոլոգիաները» թեմայով դաս-քննարկումը

Քեյսերն օգտագործվում են ոչ միայն ուսուցման հաջորդական փուլերի ընթացքում, այլև ուսուցման արդյունքների գնահատման դեպքում:

Հատկանշվեց, որ ստուգումը և գնահատումը հատկապես խմբակային աշխատանքների ընթացքում խնդրահարույց գործընթաց է: Փորձառու դասախոսի կողմից մշակվում է գնահատման աղյուսակ, որտեղ հորիզականով ներկայացվում է  խմբի ցուցակը, իսկ ուղղահայացով` այն ցուցանիշները, որոնցով անցկացվում են գնահատականները` ակտիվություն, ցուցադրում, կառուցողական մտածողություն, ինքնատիպ գաղափարներ: Այսպիսի մոտեցումը թույլ է տալիս առավելագույնս կիրառել գնահատման արդյունավետ տեխնոլոգիաներ:

Դասի վերջում ծավալվեց հետաքրքիր քննարկում. մասնակիցները տիկին Մարդանյանին ուղղեցին հարցեր, արտահայտեցին իրենց տեսակետները:

Մասնաճյուղում կայացավ «Օտար լեզվի ուսումնառության ընթացքում կիրառվող ստուգման ինովացիոն տեխնոլոգիաները» թեմայով դաս-քննարկումը