Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Դեկտեմբերի 11-ի տնօրենության նիստում

2017թ. դեկտեմբերի 11-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում տեղի ունեցավ տնօրենության նիստ, որը նախագահում էր Ս. Ա. Առաքելյանը:

Նիստի ընթացքում քննարկվեցին ԵՊՀ ԻՄ-ի՝ 2017 թվականի տարեվերջյան գիտական խորհրդի նիստ հրավիրելու մասին և մի շարք ընթացիկ հարցեր:

Դեկտեմբերի 11-ի տնօրենության նիստում

Որոշվեց սույն թվականի դեկտեմբերի 26-ին հրավիրել ԵՊՀ ԻՄ-ի՝ 2017թ. տարեվերջյան գիտական խորհրդի նիստ՝ օրակարգային հետևյալ հարցերով.

  1. Հաղորդում ԵՊՀ ԻՄ-ի զարգացման՝ 2016-2020թթ. ռազմավարական ծրագրի կատարման ընթացքի (ԵՊՀ ԻՄ-ի՝ 2016-2017թթ. ուսումնական տարվա գործունեության վերաբերյալ տնօրենի հաշվետվություն) մասին:
  2. «ԵՊՀ» հիմնադրամի Իջևանի մասնաճյուղի՝ 2017թ. եկամուտների և ծախսերի նախահաշվի (բյուջե) հունվար-դեկտեմբեր կատարողականի մասին:
  3. ԵՊՀ ԻՄ-ի՝ 2018թ. եկամուտների և ծախսերի նախահաշվի (բյուջե) մասին:

    Զեկուցող՝ ԵՊՀ ԻՄ-ի գիտական խորհրդի նախագահ, տնօրեն Ս. Ա. Առաքելյան

Ընթացիկ հարցերից հատկանշական է Հեռակա ուսուցման համակարգի մի շարք ուսանողների՝ 2017-2018 ուսումնական տարվա առաջին կիսամյակից մասնաճյուղից հեռացնելու վերաբերյալ հարցը:

Այդ հարցի կապակցությամբ որոշվեց ներքոհիշյալ ուսանողներին ըստ կարգի տեղեկացնել իրենց կարգավիճակի մասին, պատրաստել համապատասխան ակտեր և առաջնորդվելով «ՀՀ ԲՈՒՀ-ում ուսանողների հեռացման (ազատման) և վերականգնման» կարգի II մասի 6-րդ կետի 2) և 3) ենթակետերով՝ նրանց 2017-2018 ուսումնական տարվա առաջին կիսամյակից հեռացնել մասնաճյուղից՝ ուսումնական պարապմունքներին անհարգելի չհաճախելու և կիսամյակի ուսման վարձերը չվճարելու պատճառով.

  • Փալանդուզյան Սոնա Սարգսի («Տարրական մանկավարժություն և մեթոդիկա», II կուրս):
  • Կիզողյան Արմեն Գևորգի («Տնտեսագիտություն», II կուրս):
  • Մովսեսյան Հովհաննես Սերյոժայի, («Տնտեսագիտություն», II կուրս):
  • Մարգարյան Գեղամ Սամվելի («Պատմություն», III կուրս):
  • Եսայան Աննա Մերուժանի («Հոգեբանություն», III կուրս):
  • Թամրազյան Լուիզա Թամրազի («Հոգեբանություն», III կուրս):
  • Բայրամյան Թաթուլ Գառնիկի («Բնապահպանություն և բնօգտագործում», III կուրս):
  • Թամրազյան Լևոն  Վարուժանի («Պատմություն», IV կուրս)
  • Աբովյան Սուրեն Արտավազդի («Պատմություն», V կուրս):

Նշվեց, որ Հեռակա ուսուցման համակարգի «Աշխարհագրություն» մասնագիտության «Քարտեզագրություն և կադաստրային գործ» բակալավրի կրթական ծրագրի երկրորդ կուրսի ուսանող Լևոն Սեյրանի Դանիելյանն անհարգելի կերպով չի մասնակցել 2017-2018 ուսումնական տարվա առաջին կիսամյակի ուսումնական պարապմունքներին և համաձայն «ՀՀ ԲՈՒՀ-ում ուսանողների հեռացման (ազատման) և վերականգնման» կարգի II մասի 6-րդ կետի 2) ենթակետի՝ ենթակա է մասնաճյուղից հեռացման: Որոշվեց վերոհիշյալ ուսանողին ըստ կարգի տեղեկացնել իր կարգավիճակի մասին, պատրաստել համապատասխան ակտ և առաջնորդվելով «ՀՀ ԲՈՒՀ-ում ուսանողների հեռացման (ազատման) և վերականգնման» կարգի II մասի 6-րդ կետի 2) ենթակետով՝  նրան 2017-2018 ուսումնական տարվա առաջին կիսամյակից հեռացնել մասնաճյուղից:

Ներկայացվեց, որ հեռակա ուսուցման համակարգի «Բնապահպանություն և բնօգտագործում» մասնագիտության երրորդ կուրսի (պայմանական հրամանագրված) ուսանող Գրիգոր Սամվելի Ղուլյանը անհարգելի կերպով չի մասնակցել 2017-2018 ուսումնական տարվա առաջին կիսամյակի ուսումնական պարապմունքներին, սահմանված ժամկետներում չի հանձնել ուսումնական պլանով առաջացած առարկայական տարբերությունները և չի վճարել կիսամյակի ուսման վարձը և համաձայն «ՀՀ ԲՈՒՀ-ում ուսանողների հեռացման (ազատման) և վերականգնման» կարգի II մասի 6-րդ կետի 1), 2) և 3) ենթակետերի ենթակա է մասնաճյուղից հեռացման: Որոշվեց վերոհիշյալ ուսանողին ըստ կարգի տեղեկացնել իր կարգավիճակի մասին, պատրաստել համապատասխան ակտ և առաջնորդվելով «ՀՀ ԲՈՒՀ-ում ուսանողների հեռացման (ազատման) և վերականգնման» կարգի II մասի 6-րդ կետի 1), 2) և 3) ենթակետերով՝  նրան 2017-2018 ուսումնական տարվա առաջին կիսամյակից հեռացնել մասնաճյուղից:

Տնօրենության նիստի ընթացքում որոշվեց նաև վերջին նախազգուշացումով խիստ նկատողություն հայտարարել Տնտեսագիտության ֆակուլտետի առկա ուսուցման «Տնտեսագիտության տեսություն» մասնագիտության վճարովի ուսուցման համակարգի (առանց տարկետման իրավունքի) չորրորդ կուրսի ուսանողներ Վահե  Մխիթարի Թադևոսյանին, Նարեկ Արտակի Մխիթարյանին, Վահե Դավիթի Վարշամյանին, Կիրառական արվեստի ֆակուլտետի վճարովի ուսուցման համակարգի  (առանց տարկետման իրավունքի) «Կիրառական արվեստ» և «Դիզայն» մասնագիտությունների երրորդ կուրսի ուսանողներ Տիգրան Հենրիկի Խաչատրյանին և Աննա Սասունի Ավագյանին՝ 2017-2018 ուսումնական տարվա առաջին կիսամյակի ուսումնական պարապմունքներից 90 և ավելի ժամ անհարգելի բացակայություններ ունենալու կապակցությամբ: