Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Տնտեսագիտության ֆակուլտետի ուսանողների հետ հանդիպում

2017թ. սեպտեմբերի 12-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում կայացավ  Տնտեսագիտության ֆակուլտետի ուսանողների հետ տնօրեն Ս.Առաքելյանի  հանդիպումը, որին մասնակցում էին ֆակուլտետի դեկան Ն.Խուդավերդյանը, «Տնտեսագիտության տեսություն», «Սերվիս» մասնագիտությունների կրթական ծրագրերի պատասխանատուները:

Տնտեսագիտության ֆակուլտետի ուսանողների հետ հանդիպում

Հանդիպման ընթացքում քննարկվեցին ուսումնական գործընթացի առավել արդյունավետ կազմակերպմանը վերաբերող խնդիրներ, ուսանողներին առաջադրվեցին հարցեր՝ ակնկալելով նրանց կողմից ուշագրավ ու հետաքրքիր առաջարկներ:

Տնտեսագիտության ֆակուլտետի ուսանողների հետ հանդիպում

Առաջադրված հարցերը ընդհանուր առմամբ հնարավորություն տվեցին պարզելու, թե որքանով են ուսանողները գոհ՝

  • ԵՊՀ ԻՄ-ի ուսումնակազմակերպչական աշխատանքներից՝ վարչական ծառայություններից, ուսումնական  խորհրդատուի  աշխատանքներից,        լրացուցիչ խորհրդատվական պարապմունքներից, պրակտիկայի կազմակերպումից, Ուսանողական խորհրդի, Օրինականության պահպանման և ուսանողների իրավունքների պաշտպանման հանձնաժողովի, Շրջանավարտների և կարիերայի կենտրոնի աշխատանքներից:
  • Բուհի տարբեր ստորաբաժանումների գործունեությունից՝ Տնօրենության, Անձնակազմի կառավարման բաժնի, Ուսումնամեթոդական վարչության, Վարչատնտեսական վարչության, Մասնագիտական կրթության որակի ապահովման բաժնի, Հաշվապահության, Գրադարանի, Էլեկտրոնային կայքի:
  • Մասնաճյուղի տրամադրած ռեսուրսներից՝ լսարանների կահավորումից և տեխնիկական միջոցներից, մասնագիտական գրականության առկայությունից, ընթերցասրահի հարմարավետությունից, գիտամշակութային կյանքից, ջեռուցումից, բուժկետի ծառայություններից, անվտանգության ապահովման համակարգից, սանիտարահիգիենիկ վիճակից, սննդի և հանգստի պայմաններից և այլն:   
  • Ուսանողների գնահատման համակարգից՝ կրթական վերջնարդյունքների գնահատման ձևերից, ուսանողների գնահատման բազմագործոն համակարգի արդյունավետությունից (որքանո°վ է այն բարձրացնում գնահատման օբյեկտիվությունը, ապահովում գնահատման թափանցիկությունը, բացառում գրագողությունը), որքանո°վ է ռոտացիոն համակարգի կիրառումը նպաստում ազնիվ մրցակցությանը և այլն:

Առաջիկայում մյուս ֆակուլտետների ուսանողների հետ ևս կկազմակերպվեն նման հադիպումներ: