Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ՌԵԿՏՈՐԱՏ 2019

a. 42

 2019թ. դեկտեմբերի 11-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի ուսանողական խորհրդի և տնօրենության համագործակցությամբ, ուսանողի տոնի առթիվ տեղի ունեցավ ուսանողական ռեկտորատ, որը հաջորդեց նոյեմբերի 29-ին կայացած պիլոտային ռեկտորատին:

Ռեկտորատի ընթացքում համալսարանը ղեկավարեցին ուսանողները, ովքեր փոխարինեցին ԵՊՀ ԻՄ-ի աշխատակիցներին՝ վարչական, պրոֆեսորադասախոսական և ուսումնաօժանդակ անձնակազմի ներկայացուցիչներին:

Այն ուներ երկու հիմնական նպատակ. առաջինը` ուսանողներին ծանոթացնել համալսարանի կառուցվածքին, երկրորդը` ուսանողներին բուհի խնդիրներին այլ դիտանկյունից նայելու հնարավորություն տալ:

Ռեկտորատի մասնակցության առցանց հայտադիմումը լրացրել էին ութսունմեկ ուսանող` բոլոր ֆակուլտետներից և բոլոր կուրսերից: Հայտադիմումը լրացրած բոլոր ուսանողներին հնարավորություն է տրվել մասնակցել ռեկտորատին:

Օրվա ընթացքում պաշտոնավարող ուսանողներն իրենց պարտականությունների շրջանականերում իրականացրին`

  • դասապրոցեսի կազմակերպում,
  • մասնաճյուղի ներքին կարգապահության պահպանում,
  • ուսանողների կողմից դասախոսությունների վարում,
  • դասալսումների կազմակերպում,
  • նիստերի ու խորհրդակցությունների հրավիրում:

Թիմն աշխատում էր մեծ ոգևորությամբ և պատասխանատվությամբ:

Օրն ամփոփվեց եզրափակիչ նիստով, որին մասնակցեցին ԵՊՀ ԻՄ-ի տնօրենի պաշտոնակատար Ա. Հ. Մակարյանը և ռեկտորատի անդամները:

Նիստի ընթացքում ռեկտորատի մասնակիցները ներկայացրին իրենց կատարած աշխատանքները, ստացած տպավորությունները:

Ծրագիրը, հետաքրքիր լինելուց բացի, շատ օգտակար էր. այն նպաստեց, որ ուսանողները մոտիկից ծանոթանան բուհի կառավարմանը, նրա վարչական և պրոֆեսորադասախոսական անձնակազմի՝ որքան պատվաբեր, նույնքան էլ պատասխանատու և պարտավորեցնող աշխատանքին:

Բոլոր լուսանկարները տե´ս Պատկերասրահում: