Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Կայացավ «Ուսանողական կառույցների դերն ու նշանակությունը բուհում» թեմայով քննարկում

2017թ. ապրիլի 13-ին ԵՊՀ ԻՄ-ի առկա և հեռակա ուսուցման համակարգերի ուսանողների մասնակցությամբ տեղի ունեցավ «Ուսանողական կառույցների դերն ու նշանակությունը բուհում» թեմայով քննարկում, որը կազմակերպել էր Ուսանողական խորհուրդը:

Կայացավ «Ուսանողական կառույցների դերն ու նշանակությունը բուհում»  թեմայով քննարկում

Քննարկումը նպատակ ուներ վերհանելու ուսանողական կառույցների դերը, հիմնախնդիրները և մշակելու դրանց լուծման ուղիներ:

Նախ մասնակիցներին տրվեցին անանուն հարցման թերթիկներ` պարզելու, թե որքանով են նրանք ծանոթ կառույցների գործունեությանը:

Կայացավ «Ուսանողական կառույցների դերն ու նշանակությունը բուհում»  թեմայով քննարկում

Հարցաթերթը բովանդակում էր այսպիսի հարցեր.

  • Ո՞րն է ուսանողական կառույցների դերը:
  • Որքանո՞վ են ծանոթ ՈՒԽ-ի աշխատանքներին, գործունեությանն ու նպատակներին:
  • Ընդգրկվա՞ծ են արդյոք ուսանողական կառույցների աշխատանքներում, եթե ոչ, ապա ինչո՞ւ:
  • Ի՞նչը կարող է ուսանողին մոտիվացնել, որ մասնակցի ուսանողական նախաձեռնություններին ու ծրագրերին:
  • Աշխատանքային ի՞նչ սկզբունքներ կառաջարկեն:

Այնուհետև անցկացվեց բանավոր քննարկում, որին ակտիվորեն մասնակցեցին թե՛ առկա և թե՛ հեռակա ուսուցման համակարգերի ուսանողները:  

Առանձնացվեցին մի քանի խնդիրներ, առաջարկվեցին դրանք լուծելու տարբերակներ:

Կայացավ «Ուսանողական կառույցների դերն ու նշանակությունը բուհում»  թեմայով քննարկում

Հատկանշական է, օրինակ, հեռակա ուսուցմամբ ուսանողների ներգրավվածության խնդիրը, որը լուծելու համար առաջարկվեց ստեղծել առցանց խումբ՝ հեռակա ուսուցման համակարգի ուսանողների և ՈՒԽ-ի ակտիվ ներկայացուցիչների անդամակցությամբ: Այն հնարավորություն կտա առկա ուսուցմամբ ուսանողներին հեշտորեն հաղորդակցվելու հեռակա ուսուցման համակարգի ուսանողների հետ, նրանց իրազեկելու և ընդգրկելու ուսանողական նախաձեռնություններում:

Կայացավ «Ուսանողական կառույցների դերն ու նշանակությունը բուհում»  թեմայով քննարկում