Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Կրթաթոշակներ տրվեցին «Ֆրանսերեն լեզու և գրականություն» մասնագիտության ուսանողներին

2017թ. սեպտեմբերի 14-ին  «Հայ-ֆրանսիական բարեկամություն» կազմակերպության կողմից կրթաթոշակ փոխանցվեց ԵՊՀ ԻՄ-ի «Ֆրանսերեն լեզու և գրականություն» մասնագիտության մի քանի ուսանողուհիների՝ Անի Ամիրաղյանին, Անի Չոբանյանին, Վարդուհի Առաքելյանին (IV կուրս) և Սյուզաննա Պետրոսյանին (2017թ. շրջանավարտ):

Կրթաթոշակներ տրվեցին «Ֆրանսերեն լեզու և գրականություն»  մասնագիտության ուսանողներին

Դեռևս 2012թ. սեպտեմբերի 28-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում տեղի ունեցած հանդիպման ընթացքում «Հայ-ֆրանսիական բարեկամություն» կազմակերպության ներկայացուցիչներ Պոլետ Կուտանտը (ծագումով հայ) և Բեռնար Կուտանտը ներկայացրել էին կրթության ոլորտին վերաբերող ծրագիր, որը հավանության էր արժանացել տնօրեն Ս.Առաքելյանի կողմից` որպես ֆրանս-հայկական բարեկամությունն ամրապնդող կարևոր ձեռնարկում:

Ծրագիրը ներառում էր մի շարք դրույթներ` ուսանողների վերապատրաստում, վճարների փոխանցում, դպրոց-համալսարան կապի ամրապնդում, դասընթացների ու դասալսումների կազմակերպում, համապատասխան գրականության տրամադրում և այլն:

Կրթաթոշակներ տրվեցին «Ֆրանսերեն լեզու և գրականություն»  մասնագիտության ուսանողներին

2012-2013 ուստարում «Հայ-ֆրանսիական բարեկամություն» կազմակերպությունը կրթաթոշակ է տրամադրել ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի «Ֆրանսերեն լեզու և գրականություն» մասնագիտության 10 ուսանողների, 2014թ.` 13 ուսանողների, 2015թ. 100-ական եվրո կրթաթոշակ  է հատկացրել «ՖԼԳ» մասնագիտության 9 (3-րդ կուրսի 3 և 2-րդ կուրսի 6) ուսանողների, 100 եվրո «Սերվիս» մասնագիտության 2-րդ կուրսի ուսանողներին՝ որևէ մշակութային կոթող տուրիստական այց կատարելու նպատակով, 300 եվրո Օտար լեզուների ամբիոնին՝ «ՖԼԳ» մասնագիտության ուսանողների հետ միջոցառումներ կազմակերպելու նպատակով, 2016թ. տրամադրել է կրթաթոշակ չորրորդ կուրսի ուսանողներին և  դրամական պարգևներ նույն մասնագիտության՝ անվճար հիմունքներով սովորող II-IV կուրսի 5 ուսանողուհիների:

Ծրագրի շրջանակներում կրթաթոշակ ստացած ուսանողները պարբերաբար այցելում են սահմանամերձ գյուղեր և Անժելա Վանեսյանի անվան ֆրանկոֆոնիայի կենտրոն, աջակցում ֆրանսերեն լեզվի ուսուցման կազմակերպմանը:

Կրթաթոշակներ տրվեցին «Ֆրանսերեն լեզու և գրականություն»  մասնագիտության ուսանողներին