Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

«Հաշվապահական հաշվառում» դասընթացի շրջանակներում գործնական դաս անցկացվեց Անձակազմի կառավարման և Հաշվապահության բաժիններում

2017թ. ապրիլի 14-ին ԵՊՀ ԻՄ-ի «Տնտեսագիտության տեսություն» մասնագիտության 3-րդ կուրսի ուսանողները՝ Ընդհանուր տնտեսագիտության ամբիոնի ասիստենտ, տ.գ.թ. Գ.Ավետիսյանի ղեկավարությամբ, «Հաշվապահական հաշվառում» դասընթացի գործնական դասերից մեկն անցկացրին ԵՊՀ ԻՄ-ի անձակազմի կառավարման և հաշվապահության բաժիններում:

«Հաշվապահական հաշվառում» դասընթացի շրջանակներում գործնական դաս անցկացվեց Անձակազմի կառավարման և Հաշվապահության բաժիններում

Մասնաճյուղում արդեն ավանդույթ է դարձել տարբեր դասընթացներից որոշ  գործնական դասեր իրականացնելը համապատասխան ստորաբաժանումներում:

Նախ՝ Անձակազմի կառավարման բաժնում ուսանողներին ներկայացվեցին բաժնի գործառույթները,  գործավարությունը, աշխատանքային օրենսգրքի համապատասխան հոդվածները, որոնցով կարգավորվում են աշխատանքային հարաբերությունները, աշխատանքի ընդունման,  ազատման,  աշխատանքային պայմանագրերի կնքման գործընթացները:  

«Հաշվապահական հաշվառում» դասընթացի շրջանակներում գործնական դաս անցկացվեց Անձակազմի կառավարման և Հաշվապահության բաժիններում

Քննարկվեցին մասնավոր դեպքեր, տրվեցին իրավաբանական մեկնաբանություններ: Ներկայացվեցին հնարավոր բոլոր իրավիճակները, որոնք կարող են առաջանալ գործատուի և  աշխատակիցների միջև:  Շեշտվեց, որ յուրաքանչյուր աշխատողի համար կազմվում են անհատական գործեր:

Գործնական դասը շատ հետաքրքիր անցավ նաև Հաշվապահության բաժնում, որտեղ ամբողջական  տեղեկատվություն տրվեց ՀԾ-6 համակարգի և նրա հնարավորությունների մասին: Ուսանողներին տրամադրվեցին հաշվապահական փաստաթղթեր, մեկնաբանվեցին պաշարների պահեստային և հաշվապահական հաշվառման առանձնահատկությունները,   աշխատավարձի հաշվման, պահումների կատարման, վճարման մեխանիզմները:

«Հաշվապահական հաշվառում» դասընթացի շրջանակներում գործնական դաս անցկացվեց Անձակազմի կառավարման և Հաշվապահության բաժիններում

Ուսանողներն ինքնուրույն կատարեցին հաշվարկներ, գործարքների համար տվեցին հաշվապահական թղթակցություներ: Մասնագետներին ուղղելով իրենց հետաքրքրող հարցերը՝ նրանք ստացան  սպառիչ պատասխաններ:

«Հաշվապահական հաշվառում» դասընթացի շրջանակներում գործնական դաս անցկացվեց Անձակազմի կառավարման և Հաշվապահության բաժիններում

Մասնաճյուղի ստորաբաժանումներում անցկացված գործնական դասը նպաստեց ուսանողների գիտելիքների, հմտությունների և կարողությունների ամրապնդմանը: