Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

«Թվային մեթոդներ» դասընթացի շրջանակներում տեղի կունենա բաց դաս

«Թվային մեթոդներ» դասընթացի շրջանակներում տեղի կունենա բաց դաս

 2017թ. դեկտեմբերի 15-ին՝ ժամը 13:40-ին, ԵՊՀ ԻՄ-ի բնական գիտությունների ֆակուլտետի համակարգչային թիվ 2 լաբորատորիայում՝ «Թվային մեթոդներ» դասընթացի շրջանակներում, տեղի կունենա բաց դաս, որը կազմակերպել են Ընդհանուր մաթեմատիկայի և բնագիտության ամբիոնի դոցենտ, ֆ.մ.գ.թ. Վ.Նավոյանը,  Ծրագրավորման և ինֆորմացիոն տեխնոլոգիաների ամբիոնի դասախոս Ք.Օթարյանը:

Բաց դասի նպատակն է վերհանել հաշվողական մաթեմատիկայով լուծվող խնդիրների վերաբերյալ ուսանողների կարողություններն ու հմտությունները, նպաստել նրանց ինքնուրույնության դրսևորմանը:

Դասի ընթացքում տեղի կունենա «Թվային մեթոդներ» դասընթացի շրջանակներում  ինքնուրույն ուսուցման թեմաների ներկայացում-քննարկում:

«ԻԿՄ» մասնագիտության 3-րդ կուրսի ուսանողները կներկայացնեն խնդիրներ, որոնց համար դասական մեթոդներով հնարավոր չէ ստանալ ճշգրիտ կամ մոտավոր լուծումներ և կառաջարկեն դրանց լուծման յուրօրինակ, հետաքրքիր, արագ և էֆեկտիվ մեթոդներ, որոնք պրակտիկայում հաջողակ կիրառություններ ունեն մաթեմատիկական օբյեկտների բարձրորակ բնութագրեր ստանալու համար:

Բոլոր ցանկացողներին սիրով հրավիրում ենք մասնակցելու բաց դասին: