Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Մասնաճյուղի ՈՒԳԸ՝ 2017-2018 ուստարվա 1-ին կիսամյակի գործունեությունը գնահատվեց «գերազանց»

2017թ. դեկտեմբերի 15-ին ԵՊՀ Պալեանների անվան դահլիճում տեղի ունեցավ ԵՊՀ ուսանողական գիտական ընկերության՝ 2017-2018 ուստարվա առաջին կիսամյակի ընդլայնված նիստը, որը վարում էր ԵՊՀ ՈՒԳԸ նախագահ Մհեր Հակոբյանը:

Մասնաճյուղի ՈՒԳԸ՝ 2017-2018 ուստարվա  գործունեությունը գնահատվեց «գերազանց»

Ներկա էին ԵՊՀ-ի բոլոր ֆակուլտետների, կենտրոնների, ինստիտուտների և Իջևանի մասնաճյուղի ՈՒԳԸ-ների ներկայացուցիչներ:

Մ.Հակոբյանը, ողջունելով բոլոր մասնակիցներին, նշեց, որ այս ուստարվա ընդլայնված նիստը տարբերվում է մյուս նիստերից, քանի որ ամփոփվում է նաև հոբելյանական տարին: Նա փաստեց, որ 4-րդ միջազգային գիտաժողովին ներկայացվել է 400 հայտ՝ 25 երկրների 57 բուհերից, զեկուցումներով հանդես են եկել 14 երկրների 350 մասնակիցներ, և այն այս տարվա ամենակարևոր միջոցառումներից էր:

Նա ներկայացրեց նաև այս կիսամյակի նոր ծրագիրը՝ «Հետադարձ հայացք»-ը, որի շրջանակներում անցկացվում են հարցազրույցներ ՈՒԳԸ նախկին նախագահների հետ՝ ներկայացնելով նրանց փորձը, հմտություններն ու հիշողությունները:

Մասնաճյուղի ՈՒԳԸ՝ 2017-2018 ուստարվա  գործունեությունը գնահատվեց «գերազանց»

Ընդլայնված նիստում ներկայացվեցին նաև ՈՒԳԸ համալրումները և ձեռքբերումները, ֆակուլտետային ՈՒԳԸ և հանձնաժողովների ցուցանիշները:

Ակտիվ գործունեություն ծավալած ստորաբաժանումները և ՈՒԳԸ ակտիվ անդամները պարգևատրվեցին հավաստագրերով և գրքերով։

ԵՊՀ 5 ֆակուլտետների և Իջևանի մասնաճյուղի ուսանողական գիտական ընկերությունների գործունեությունը գնահատվել էր «գերազանց»:

Պարգևը ստացավ ԵՊՀ ԻՄ-ի ՈՒԳԸ նախագահ Հրանտ Ղարագյոզյանը:

Մասնաճյուղի ՈՒԳԸ՝ 2017-2018 ուստարվա  գործունեությունը գնահատվեց «գերազանց»

Պարգևատրվեց նաև մասնաճյուղի ՈՒԳԸ ակտիվ անդամ, Բնական գիտությունների ֆակուլտետի «Քարտեզագրություն և կադաստրային գործ» մասնագիտության 4-րդ կուրսի ուսանողուհի Նառա Մնացականյանը:

Մասնաճյուղի ՈՒԳԸ՝ 2017-2018 ուստարվա  գործունեությունը գնահատվեց «գերազանց»

Եզրափակելով իր խոսքը՝ Մհեր Հակոբյանը ներկայացրեց նաև հաջորդ տարվա գլխավոր միջոցառումը՝ 5-րդ միջազգային գիտաժողովը, որը տեղի կունենա ապրիլի 16-20-ը և նվիրված կլինի Հայաստանի առաջին հանրապետության հիմնադրման 100-ամյակին:

Նիստը եզրափակվեց պարգևատրման հատուկ արարողությամբ: Քանի որ նիստը վերջինն էր ՈՒԳԸ փոխնախագահ Մարիամ Մարտիրոսյանի համար, ՈՒԳԸ նախագահ Մհեր Հակոբյանը շնորհակալություն հայտնեց 6 տարիների ընթացքում ՈՒԳԸ գործունեության մեջ նրա մեծ ներդրման համար և նրան պարգևատրեց պատվոգրով: