Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Մասնաճյուղում կայացավ «Երիտասարդության հիմնախնդիրները և պետության հզորացման միտումները» թեմայով ուսանողական հանրապետական գիտաժողովը

2017թ. փետրվարի 17-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում կայացավ «Երիտասարդության հիմնախնդիրները և պետության հզորացման միտումները» թեմայով ուսանողական հանրապետական գիտաժողովը, որը կազմակերպել էր ԵՊՀ ԻՄ-ի ուսանողական գիտական ընկերությունը:

«Երիտասարդության հիմնախնդիրները և պետության հզորացման միտումները» թեմայով ուսանողական հանրապետական գիտաժողովը

Մասնաճյուղի նիստերի դահլիճում տեղի ունեցավ գիտաժողովի հանդիսավոր բացումը, որին ողջույնի խոսքով հանդես եկան ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի տնօրեն, պատմ. գիտ. թեկն., դոցենտ Սամվել Առաքելյանը,  ՈՒԳԸ-ի նախագահ  Ալբերտ Զուրաբյանը, ՈՒԽ-ի նախագահ  Իսկուհի Շաղբաթյանը, Հումանիտար գիտությունների ֆակուլտետի դեկան, պատմ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Ներսիսյանը:

«Երիտասարդության հիմնախնդիրները և պետության հզորացման միտումները» թեմայով ուսանողական հանրապետական գիտաժողովը

Մասնաճյուղի տնօրեն Ս. Ա. Առաքելյանը, ողջունելով բոլոր ներկաներին, գիտաժողովի կազմակերպիչներին, մասնակիցներին ու հրավիրվածներին, ներկայացրեց գիտաժողովի հիմնական նպատակը, այն է՝ երիտասարդության հիմնախնդիրների, պետության հզորացման գործում նրանց առաջարկների ու տեսակետների քննարկումը, ընդգծեց սահմանամերձ մարզում նման թեմայով հանրապետական գիտաժողով կազմակերպելու  կարևորությունը, պատմական համառոտ ակնարկի միջոցով հիմնավորեց նրա արդիականությունը: Իր ելույթի վերջում պարոն Առաքելյանը շեշտեց, որ գիտաժողովի նյութերը կտպագրվեն առանձին ժողովածուի տեսքով:

«Երիտասարդության հիմնախնդիրները և պետության հզորացման միտումները» թեմայով ուսանողական հանրապետական գիտաժողովը

Ուսանողական խորհրդի նախագահ Իսկուհի Շաղբաթյանն էլ իր ողջույնի խոսքում մասնավորապես նշեց. «Ոչինչ այնպես չի նպաստում ապագայի ստեղծմանը, որքան համարձակ երազանքները: Այսօր դրանք ուտոպիա են, իսկ վաղը ձեռք են բերում մարմին ու հոգի» (Վիկտոր Մարի Հյուգո): Այդպիսին է նաև ուսանողի երազանքը՝ համարձակ, վեհ, պատասխանատու, որովհետև ուսանողն է հասարակության շարժիչ ուժը, պետության զարգացման ու առաջընթացի երաշխավորը: Եվ ամենևին էլ պատահական չէ, որ բոլոր երկրները շեշտադրումը կատարում են առավելապես կրթության վրա, ժամանակի հետ իրականացնում կրթական ոլորտին վերաբերող բարեփոխումներ: Լինելով ուսանողական խորհրդի նախագահ, առնչվելով մեր ուսանողներին հուզող խնդիրներին ու հետաքրքրություններին՝ ամեն օր ավելի ու ավելի եմ համոզվում, որ մեր սերունդը յուրահատուկ է իր ձգտումներով, քաղաքացիական գիտակցությամբ, նպատակներով ու դրանց իրագործմանն ուղղված ուղիների մշակմամբ: Մենք հստակ գիտակցում ենք, որ մեր ուսերին դրված է ազգի ապագայի կերտման պատվավոր առաքելությունը և ցանկալի արդյունքի հասնելու համար պետք է ցուցաբերել պահանջկոտություն սեփական անձի, հավատ սեփական ուժերի նկատմամբ: Այս գիտաժողովն էլ մեր կողմից այդպիսի մի գիտակցված քայլ է պետության հզորացման ուղիներ գտնելու ճանապարհին»:    

«Երիտասարդության հիմնախնդիրները և պետության հզորացման միտումները» թեմայով ուսանողական հանրապետական գիտաժողովը

Ուսանողական հանրապետական գիտաժողովի աշխատանքային լեզուներն էին հայերենը, ռուսերենը և անգլերենը:

Գիտական նստաշրջանն անցկացվեց 8 աշխատանքային խմբերում՝ «Հայոց պատմություն». խումբ 1, «Հայոց պատմություն». խումբ 2, «Մանկավարժություն». խումբ 3, «Գրականագիտություն». խումբ 4, «Լեզվաբանություն». խումբ 5, «Հոգեբանություն». խումբ 6, «Հոգեբանություն». խումբ 7,  «Հոգեբանություն». խումբ 8:

«Երիտասարդության հիմնախնդիրները և պետության հզորացման միտումները» թեմայով ուսանողական հանրապետական գիտաժողովը

Առաջին աշխատանքային խմբում (նախագահող՝ Վ.Պողոսյան, պատասխանատու՝ Կ.Գոգինյան) զեկուցումներով հանդես եկան յոթ ուսանողներ՝ Երևանի պետական և Հայաստանի պետական մանկավարժական համալսարաններից:

«Երիտասարդության հիմնախնդիրները և պետության հզորացման միտումները» թեմայով ուսանողական հանրապետական գիտաժողովը

Երկրորդ աշխատանքային խմբում (նախագահող՝ Ա.Հովհաննիսյան, պատասխանատու՝ Ն.Չուխուրյան) զեկուցումներով հանդես եկան վեց ուսանողներ՝ Հայաստանի պետական մանկավարժական, Շիրակի պետական համալսարաններից, ԵՊՀ Իջևանի մասնաճյուղից:

«Երիտասարդության հիմնախնդիրները և պետության հզորացման միտումները» թեմայով ուսանողական հանրապետական գիտաժողովը

Երրորդ աշխատանքային խմբում (նախագահողներ՝ Է. Սիմոնյան, Վ.Մելիքսեթյան, պատասխանատու՝ Է.Ջամալյան) զեկուցումներով հանդես եկան ինը ուսանողներ՝ Հայաստանի պետական մանկավարժական, Վանաձորի պետական համալսարաններից, ԵՊՀ Իջևանի մասնաճյուղից:

«Երիտասարդության հիմնախնդիրները և պետության հզորացման միտումները» թեմայով ուսանողական հանրապետական գիտաժողովը

Չորրորդ աշխատանքային խմբում (նախագահող՝ Ա.Հասանյան, պատասխանատու՝ Ս.Մանուչարյան) զեկուցումներով հանդես եկան հինգ ուսանողներ՝ ԵՊՀ Իջևանի մասնաճյուղից:

«Երիտասարդության հիմնախնդիրները և պետության հզորացման միտումները» թեմայով ուսանողական հանրապետական գիտաժողովը

Հինգերորդ աշխատանքային խմբում (նախագահող՝ Ա.Սիմոնյան, Շ.Գրիգորյան, պատասխանատու՝ Հ.Դանիելյան) զեկուցումներով հանդես եկան վեց ուսանողներ՝ ԵՊՀ Իջևանի մասնաճյուղից և Շիրակի պետական համալսարանից:

«Երիտասարդության հիմնախնդիրները և պետության հզորացման միտումները» թեմայով ուսանողական հանրապետական գիտաժողովը

Վեցերորդ աշխատանքային խմբում (նախագահողներ՝ Դ.Սարգսյան, Լ.Սարգսյան, պատասխանատու՝ Ա.Պարոնյան) զեկուցումներով հանդես եկան ութ ուսանողներ՝ Երևանի պետական, Շիրակի պետական, Հայաստանի պետական մանկավարժական համալսարաններից, ԵՊՀ Իջևանի մասնաճյուղից:

«Երիտասարդության հիմնախնդիրները և պետության հզորացման միտումները» թեմայով ուսանողական հանրապետական գիտաժողովը

Յոթերորդ աշխատանքային խմբում (նախագահող՝ Վ.Միքայելյան, պատասխանատու՝ Ա.Ադյան) զեկուցումներով հանդես եկան ութ ուսանողներ՝ Երևանի պետական, Հայաստանի պետական մանկավարժական, Վանաձորի պետական համալսարաններից, ԵՊՀ Իջևանի մասնաճյուղից:

«Երիտասարդության հիմնախնդիրները և պետության հզորացման միտումները» թեմայով ուսանողական հանրապետական գիտաժողովը

Ութերորդ աշխատանքային խմբում (նախագահող՝ Ա.Կոբելյան, պատասխանատու՝ Է.Ղարայան) զեկուցումներով հանդես եկան ութ ուսանողներ՝ Հայաստանի պետական մանկավարժական համալսարանից և ԵՊՀ Իջևանի մասնաճյուղից:

«Երիտասարդության հիմնախնդիրները և պետության հզորացման միտումները» թեմայով ուսանողական հանրապետական գիտաժողովը

Վերջում աշխատանքային խմբերի ղեկավարները գիտաժողովի մասնակիցներին հանձնեցին վկայագրեր:

«Երիտասարդության հիմնախնդիրները և պետության հզորացման միտումները» թեմայով ուսանողական հանրապետական գիտաժողովը

Գիտաժողովի բոլոր լուսանկարները