Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Տուրիզմի կառավարման և մշակութաբանության ամբիոնի ասիստենտ Լ. Լաչիկյանը մասնակցեց միջազգային և հանրապետական գիտաժողովների  

2015-16 ուստարվա ավարտը ԵՊՀ ԻՄ-ի Տուրիզմի կառավարման և մշակութաբանության ամբիոնի ասիստենտ Լ.Լաչիկյանի համար բավականին հագեցած էր. դասախոսական աշխատանքին ու քննական գործընթացին զուգահեռ՝ նա իր մասնակցությունը բերեց Երևանում կազմակերպված 2 հոբելյանական գիտաժողովների:

Տուրիզմի կառավարման և մշակութաբանության ամբիոնի ասիստենտ Լ. Լաչիկյանը մասնակցեց միջազգային և հանրապետական գիտաժողովների

Առաջինը կազմակերպվել էր Հայաստանի պետական մանկավարժական համալսարանում և նվիրված էր արևմտահայ ականավոր մանկավարժ Հովհաննես Հինդլյանի ծննդյան 150-ամյակին: «Սփիւռք» գիտաուսումնական կենտրոնի հրավերին արձագանքել էին նշանավոր մտավորականներ՝ հայկական սփյուռքի տարբեր գաղթօջախներից՝ Պոլսի Կեդրոնական վարժարանի տնօրեն Սիլվա Գույումճյանը (Թուրքիա), հայտնի հայագետներ Արմեն Քյուրքչյանը (Կանադա), Կարապետ Դաքեսյանը (Ֆրանսիա), Հրայր Ճեպեճյանը (Կիպրոս), Գաբրիել Սուլթանյանը (Մեծ Բրիտանիա) և շատ ուրիշներ:

Տուրիզմի կառավարման և մշակութաբանության ամբիոնի ասիստենտ Լ. Լաչիկյանը մասնակցեց միջազգային և հանրապետական գիտաժողովների

Լևոն Լաչիկյանը հանդես եկավ «Հինդլյանի հայաստանյան ներկայությունը» թեմայով զեկուցմամբ՝ նվիրված մեծ մանկավարժի հայացքների վերընձյուղմանը մայր հայրենիքում, ինչպես նաև ՀՀ Տավուշի մարզում գործող Հ.Հինդլյանի անվան միջնակարգ դպրոցի 10-ամյա փորձին: Ավելին՝ մեր դասախոսի առաջարկով երկօրյա գիտաժողովի երկրորդ օրվա նիստը գումարվեց  Տավուշի մարզի Կայան ավանում, ուր այցելեցին արտերկրից ժամանած հյուրերն ու երևանցի գիտնականները: Այդտեղ նրանք ոչ միայն հյուրընկալվեցին Հ. Հինդլյանի անվան դպրոցում, այլև մոտիկից տեսան այն սահմանը, որից սկսվում է հող հայրենին:

Տուրիզմի կառավարման և մշակութաբանության ամբիոնի ասիստենտ Լ. Լաչիկյանը մասնակցեց միջազգային և հանրապետական գիտաժողովների

Հաջորդ գիտաժողովը, որին մասնակցեց մեր դասախոսը, ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտում հունիսի 16-ին կայացած ներկայացուցչական գիտաժողովն էր՝ նվիրված հայ հանրագիտակ մտածող Խաչատուր Էրզրումեցու 350-ամյա հոբելյանին: Լ.Լաչիկյանը գիտաժողովում ներկայացրեց «Լեզվի և խոսքի գեղագիտության հարցերը Խաչատուր Էրզրումեցու աշխատություններում» զեկուցումը:

Տուրիզմի կառավարման և մշակութաբանության ամբիոնի ասիստենտ Լ. Լաչիկյանը մասնակցեց միջազգային և հանրապետական գիտաժողովների

Վերոհիշյալ 2 գիտաժողովներն էլ ընթացան Լևոն Լաչիկյանի դիտարժան գծանկարների ուղեկցությամբ: Մանկավարժական համալսարանում  բացվեց նրա՝ թվով 11-րդ անհատական ցուցահանդեսը, որը կրում էր «Պոլիսը՝ մոտ ու հեռու» խորագիրը: Իսկ ՀՀ ԳԱԱ գրականության ինստիտուտի նիստերի դահլիճում գեղագետի ներկայացրած գործերը վերստեղծեցին քաղաքային այն միջավայրը (Վենետիկ, Կ.Պոլիս), որտեղ 17-18-րդ դարերի սահմանագծին ապրել ու ստեղծագործել էր Խաչատուր Էրզրումեցին:

Տուրիզմի կառավարման և մշակութաբանության ամբիոնի ասիստենտ Լ. Լաչիկյանը մասնակցեց միջազգային և հանրապետական գիտաժողովների