Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Մասնաճյուղում կայացավ ֆինանսական կրթման սեմինար

2017թ. ապրիլի 20-ին  Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի  կողմից իրականացվող «Սպառողների ֆինանսական կրթության և իրազեկության բարձրացման» ծրագրի շրջանակներում ԵՊՀ ԻՄ-ում կայացավ  սեմինար-քննարկում, որը վարում էին գրասենյակի ներկայացուցիչներ Աշոտ Ղոչիկյանը, Հայկ Հովհաննիսյանը և Էմիլիա Հարությունյանը:

Մասնաճյուղում կայացավ ֆինանսական կրթման սեմինար

Սեմինար-քննարկմանը մասնակցում էին Շրջանավարտների և կարիերայի կենտրոնի համակարգող Արփինե Եգանյանը, բուհի տարբեր մասնագիտությունների (գլխավորապես «Տնտեսագիտության տեսություն» մասնագիտության) ուսանողներ:

Մասնաճյուղում կայացավ ֆինանսական կրթման սեմինար

Սեմինարի ընթացքում մանրամասն ներկայացվեցին ՀՀ ֆինանսական համակարգի կառուցվածքը, ֆինանսական համակարգը կարգավորող մի շարք օրենսդրական ակտեր, ոլորտում առկա ֆինանսական պրոդուկտները (պլաստիկ քարտեր, վարկեր, ավանդներ, ապահովագրություն), դրանցից օգտվելու հետ կապված ռիսկերը, քննարկվեցին տարբեր խնդրահարույց իրավիճակներ, որոնց հետ առնչվում են ինչպես մասնագետները, այնպես էլ յուրաքանչյուր անձ:

Մասնաճյուղում կայացավ ֆինանսական կրթման սեմինար

Ներկայացվեցին նաև Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի գործունեության հիմնական նպատակները և Հաշտարարի արձանագրած արդյունքները, բերվեցին վիճակագրական տվյալներ, որոնք փաստում էին  գրասենյակի գործունեության ընդլայման մասին: Ընդգծվեց, որ մարզերում Հաշտարարին դիմում են ավելի   հազվադեպ, քան Երևանում, ինչը բացատրվեց հաճախորդի՝  սեփական իրավունքների գիտակցման մակարդակի բարձրացմամբ:

Ուսանողները մեծ հետաքրքրությամբ և ակտիվորեն մասնակցեցին սեմինար-քննարկմանը, Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի  ներկայացուցիչներին ուղղեցին իրենց հետաքրքրող հարցերը և ստացան սպառիչ պատասխաններ:

Մասնաճյուղում կայացավ ֆինանսական կրթման սեմինար

Սեմինարի վերջում մասնակիցներին առաջադրվեցին տարբեր իրավիճակային խնդիրներ, որոնց ակտիվ մասնակցություն ցուցաբերած ուսանողներին տրվեցին խրախուսական նվերներ, իսկ բոլոր ներկաներին՝ գրասենյակի գործունեությանը և ֆինանսական համակարգին  վերաբերող բուկլետներ: