Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Ֆրանսիայի Պոլ Վալերի համալսարանի դասախոսների այցը ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ

2018թ. ապրիլի 20-ին Ֆրանկոֆոնիային նվիրված միջոցառումների շրջանակներում ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ այցելեցին  Ֆրանսիայի  Պոլ Վալերի  համալսարանի դասախոսներ Ֆրանսուա Ռուդոն, Ժերար Սիարին և Նիկոլա Թաթեսյանը:

Ֆրանսիայի Պոլ Վալերի համալսարանի դասախոսների այցը  ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ

Այցի նպտակն էր ուսանողներին  ծանոթացնել  համեմատական  գրականության  առանձնահատկություններին և ևս մեկ անգամ ամրապնդել  հայ-ֆրանսիական հարաբերությունները:

Ֆրանսիայից ժամանած հյուրերին նախ դիմավորեցին ԵՊՀ ԻՄ-ի ֆրանսերեն լեզվի և գրականության ամբիոնի դասախոսները՝ Մանե Աղբալյանի գլխավորությամբ:

Ֆրանսիայի Պոլ Վալերի համալսարանի դասախոսների այցը  ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ

Ապա ֆրանսիացի դասախոսները հանդիպեցին առաջին, երկրորդ և երրորդ կուրսերի ուսանողների հետ և նրանց համար կարդացին դասախոսություններ:

Ֆրանսուա Ռուդոն ներկայացրեց 16-րդ դարի ֆրանսիացի հայտնի բանաստեղծ  Ժոաշիմ դյու Բելլեի ստեղծագործությունների գաղափարական և գեղարվեստական առանձնահատկությունները, մասնավորապես՝ դրանց հանգավորման սկզբունքները:

Ֆրանսիայի Պոլ Վալերի համալսարանի դասախոսների այցը  ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ

Ժերար Սիարին  անդրադարձավ ֆրանսիացի գրող Լուի Արագոնի և  թուրք բանաստեղծ Նազիմ  Հիքմեթի ստեղծագործություններին: Իր դասախոսության ընթացքում նա վերհանեց համեմատական գրականության վերլուծության  առանձնահատկությունները և կարևոր դրույթները:

Ֆրանսիայի Պոլ Վալերի համալսարանի դասախոսների այցը  ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ

Ուսանողները մեծ ուշադրությամբ հետևեցին դասախոսություններին և ստացան իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները:

Ֆրանսիայի Պոլ Վալերի համալսարանի դասախոսների այցը  ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ

Դասախոսություններից հետո ֆրանսիացի հյուրերը ջերմ ընդունելության արժանացան  ԵՊՀ ԻՄ-ի տնօրեն Ս. Ա. Առաքելյանի կողմից: Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց հայ-ֆրանսաիական հարաբերությունների  ամրապնդմանը, խոսվեց միջհամալսարանական  փոխանակման ծրագրերի մասին:

Առաջարկներ եղան կապեր հաստատելու նաև Մոնպելիեի համալսարանի հետ, իրականացնելու վիդեո-կոնֆերանսներ, դասախոսություններ: