Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

ԵՊՀ ոսկե մեդալով պարգևատրվեց ԵՊՀ ԻՄ-ի հայոց լեզվի և գրականության ամբիոնի դոցենտ, բ.գ.թ. Խաչատուր Վարդանյանը

2017թ. հոկտեմբերի 20-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում կայացավ Հայոց լեզվի և գրականության ամբիոնի դոցենտ, բ.գ.թ. Խաչատուր Վարդանյանի ծննդյան 80-ամյա հոբելյանին նվիրված միջոցառում, որը նախաձեռնել էր մասնաճյուղի տնօրենությունը:

Միջոցառմանը ներկա էին ԵՊՀ ԻՄ-ի վարչական և պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցիչներ (տնօրենության անդամները՝ Ս. Ա. Առաքելյանի գլխավորությամբ, Հայոց լեզվի և գրականության ամբիոնի կազմը և ուրիշներ), ուսանողներ, հյուրեր:

ԵՊՀ ոսկե մեդալով պարգևատրվեց ԵՊՀ ԻՄ-ի հայոց լեզվի և գրականության ամբիոնի դոցենտ, բ.գ.թ. Խաչատուր Վարդանյանը

Վաստակաշատ դասախոսի և մանկավարժի,  ներհուն գրականագետի, ԵՊՀ ԻՄ-ի բազմամյա անձնվեր աշխատակցի, վստահելի ու սիրելի գործընկերոջ ծննդյան հոբելյանի առթիվ շնորհավորանքի, արժևորման և երախտիքի խոսքեր ասացին մասնաճյուղի տնօրեն Ս. Ա. Առաքելյանը, Հումանիտար գիտությունների ֆակուլտետի դեկան Ա.Ներսիսյանը, իր գործընկերները:

ԵՊՀ ոսկե մեդալով պարգևատրվեց ԵՊՀ ԻՄ-ի հայոց լեզվի և գրականության ամբիոնի դոցենտ, բ.գ.թ. Խաչատուր Վարդանյանը

Բարձր գնահատելով ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում Խ.Վարդանյանի բազմամյա բարեխիղճ, արդյունավետ ու անձնվեր աշխատանքը՝ տնօրեն Ս.Առաքելյանը նրան մաղթեց քաջառողջություն, արևշատություն, ոգու կորով ու անսպառ եռանդ, ուսումնագիտական ու ստեղծագործական ձեռքբերումներով լի, երկար տարիների բովանդակալից կյանք:

Այնուհետև ԵՊՀ-ի ռեկտոր Արամ Սիմոնյանի կողմից մասնաճյուղի տնօրեն Սամվել Առաքելյանը ԵՊՀ ոսկե մեդալ հանձնեց Հայ գրականության ամբիոնի դոցենտ, բան. գիտ. թեկնածու Խաչատուր Գարուշի Վարդանյանին` երկարատև անբասիր աշխատանքի, համալսարանի կրթության զարգացման, երիտասարդ մասնագետների պատրաստման գործում ունեցած նշանակալի ավանդի համար և ծննդյան հոբելյանական տարեդարձի կապակցությամբ:

ԵՊՀ ոսկե մեդալով պարգևատրվեց ԵՊՀ ԻՄ-ի հայոց լեզվի և գրականության ամբիոնի դոցենտ, բ.գ.թ. Խաչատուր Վարդանյանը

Հայոց լեզվի և գրականության ամբիոնի դոցենտ, բան. գիտ. թեկն. Ա.Սարհատյանը իր շնորհավորական ուղերձում մասնավորապես նշեց. «Ցանկացած գիտական ոլորտ կարելի է նմանեցնել անտառի, ուր  և՛ ծառեր կան` վիթխարի, սաղարթախիտ, որոնք իրենց  հովանու տակ կարող են առնել բյուրավորների, կան այնտեղ  և՛ թփուտներ, որ առաջին իսկ երաշտից չորանում են արմատներով ու անհետանում` առանց հետք թողնելու…

ԵՊՀ ոսկե մեդալով պարգևատրվեց ԵՊՀ ԻՄ-ի հայոց լեզվի և գրականության ամբիոնի դոցենտ, բ.գ.թ. Խաչատուր Վարդանյանը

Խ.Վարդանյանը մեր գրականագիտության այն մեծերից է, որ իր գրական փայլուն հետազոտություններով բնագրերին համարժեք հոդվածներ ու աշխատություններ է թողել… Նուրբ զգացմունքների տեր գրականագետ է  նա` զգայուն հոգեբան, որ կարողանում է զգալ գրական երկի ու կերպարի, հեղինակի ապրումների բոլոր գույները… Ինձ համար նա մերթ քայլող քնարերգություն է,   մերթ էպիկական հզոր տարերք, մերթ ներշնչանք` ոտքից գլուխ` պարզ, համեստ, շիտակ ու շռայլ, երգի, ծառ ու ծաղկի մեծ սիրահար…

Եկեք երբեք չհարցնենք նրա տարիքը. ամեն տարի շնորհավորենք նրան, մաղթենք քաջառողջություն ու ասենք՝ Դուք միշտ մեր կողքին կլինեք, քանի դեռ այդքան անսպառ է Ձեր եռանդը, Ձեր անսահման սերը գրի ու գրականության, ուսանողի ու այս կրթօջախի նկատմամբ, քանի դեռ գրականությունը իր հրդեհն է վառում Ձեր աչքերում, քանի դեռ Ձեր խոսքի ու երգի ելևէջներում առկա են սիրո և նվիրումի  անմար հույզեր…»:

Բ.գ.թ., ասիսիտենտ Ա.Հասանյանն ընթերցեց  ամբիոնի վարիչ, բ.գ.թ., դոցենտ Վ.Ավագյանի շնորհավորական ուղերձից հատված:

Մասնաճյուղի վարչական և դասախոսական անձնակազմի մյուս ներկայացուցիչներն էլ ջերմ ու անկեղծ շնորհավորանքներ և բարեմաղթանքներ հղեցին Խ.Վարդանյանին` ծննդյան տարեդարձի և ըստ արժանվույնս գնահատվելու (ԵՊՀ ոսկե մեդալով պարգևատրվելու) առթիվ:

ԵՊՀ ոսկե մեդալով պարգևատրվեց ԵՊՀ ԻՄ-ի հայոց լեզվի և գրականության ամբիոնի դոցենտ, բ.գ.թ. Խաչատուր Վարդանյանը

Ելույթ ունեցավ Խ.Վարդանյանը` շնորհակալություն հայտնելով տնօրենությանը` նման նախաձեռնության համար, փոխադարձեց ջերմ ու անմիջական շնորհավորանքներով և բարեմաղթանքներով հանդես եկած բոլոր գործընկերներին և, ի պատասխան,  նրանց նվիրեց մի սրտաբուխ կատարում` Հայոց լեզվի և գրականության ամբիոնի դասախոսների գեղեցիկ ձայնակցությամբ:

ԵՊՀ ոսկե մեդալով պարգևատրվեց ԵՊՀ ԻՄ-ի հայոց լեզվի և գրականության ամբիոնի դոցենտ, բ.գ.թ. Խաչատուր Վարդանյանը

Տնօրենության նախաձեռնած միջոցառումը համալսարանականներիս համար գեղեցիկ առիթ էր արժևորելու մեր կողքին կանգնած մեծերին, մեր սերը, մեծարանքն ու երախտագիտությունն արտահայտելու գիտության և կրթության այն ազնիվ նվիրյալների նկատմամբ, ովքեր արդեն մի քանի տասնամյակ սերունդներ են կրթում ու դաստիարակում, որոնց երեկվա սաներն այսօր նրանց հետ համատեղ իրականցնում են Ուսուցչի` Գիտելիք և դպրության սերմնացանի` որքան պատվաբեր, նույնքան էլ պատասխանատու գործը: