2018թ. նոյեմբերի 22-ին՝ ժամը 14:00-ին, խորհրդակցությունների սենյակում տեղի կունենա ԵՊՀ ԻՄ-ի տնօրենության ընդլայնված նիստ՝ տնօրենության անդամների, բաժինների և ամբիոնների վարիչների մասնակցությամբ:
Նիստի ընթացքում կքննարկվեն օրակարգով նախատեսված հետևյալ հարցերը.
- Հաշվապահության բաժնի կատարած աշխատանքերի մասին հաշվետվություն
(01.01.2018-11.01.2018):
Զեկուցող՝ գլխավոր հաշվապահ Մ. Մխիթարյան
- Մարդկային ռեսուրսների կառավարման (ՄՌԿ) բաժնի կատարած աշխատանքների մասին հաշվետվություն (2018թ. սեպտեմբեր-հոկտեմբեր):
Զեկուցող՝ ՄՌԿ բաժնի վարիչ Կ. Այվազյան
- Շրջանավարտների և արտաքին շահակիցների հետ տարվող աշխատանքների մասին հաշվետվություն (ոչ ֆորմալ կրթություն, 2018թ. սեպտեմբեր- հոկտեմբեր):
Զեկուցող՝ շրջանավարտների և արտաքին շահակիցների հետ տարվող աշխատանքների համակարգող Է. Ղարայան
- Դասախոսների վերապատրաստման աշխատանքների մասին հաշվետվություն (2018թ. սեպտեմբեր-հոկտեմբեր):
Զեկուցող՝ դասախոսների վերապատրաստման աշխատանքների համակարգող Ն. Ղազարյան
- Ուսումնական գործընթացի պլանավորման և վերահսկման (ՈՒԳՊՎ) բաժնի կատարած աշխատանքների վերաբերյալ հաշվետվություն (Ուսանողների շարժի վերաբերյալ, 2018թ. սեպտեմբեր-հոկտեմբեր):
Զեկուցող՝ ՈՒԳՊՎ բաժնի վարիչ Ն.. Առուշանյան
- Մասնագիտական կողմնորոշման և պրակտիկայի կազմակերպման (ՄԿՊԿ) բաժնի կատարած աշխատանքների մասին հաշվետվություն (2018թ. սեպտեմբեր-հոկտեմբեր):
Զեկուցող՝ ՄԿՊԿ բաժնի վարիչ Լ.Բեգինյան
- ԵՊՀ ԻՄ-ի կայքէջի ու հասարակայնության հետ կապերի և մամուլի աշխատանքների վերաբերյալ հաշվետվություն (2018թ. սեպտեմբեր-հոկտեմբեր):
Զեկուցողներ՝ ԵՊՀ ԻՄ-ի հասարակության հետ կապերի և մամուլի պատասխանատու Հ. Վանյան, ՄԿՈԱ բաժնի մասնագետ Մ. Գասպարյան:
- Ընթացիկ հարցեր:
Անհրաժեշտ է կատարված աշխատանքների մասին զեկուցումները նիստի ընթացքում ներկայացնել պրեզենտացիաների ուղեկցությամբ, իսկ ամփոփ հաշվետվությունները նիստի նախորդ օրը ուղարկել հետևյալ էլեկտրոնային հասցեին` matoyan@ysu.am: