Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Բասկետբոլի մասնաճյուղային առաջնություն

Ի գիտություն ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի ուսանողների հայտնվում է, որ ս/թ

ապրիլի 11 -ից 14-ը

տեղի կունենա բասկետբոլի մասնաճյուղային առաջնություն: Մասնակցության և առաջնության հետ կապված մանրամասների համար դիմել մարմնակրթության և սպորտի ամբիոնի վարիչ Վ. Պողոսյանին` մինչև ս/թ
ապրիլի 10-ը:

 

ՄԱՐՄՆԱԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊՈՐՏԻ ԱՄԲԻՈՆ

Հայոց լեզվի և գրականության ամբիոնի դասախոսը Գրողների միության անդամ

2012թ. մարտի 25-ին ԵՊՀ ԻՄ հայոց լեզվի և գրականության ամբիոնի դասախոս, բ.գ.թ., ասիստենտ Ալիսա Հասանյանը դարձավ Հայաստանի գրողների միության անդամ:

Անդամատոմսերը  հանձնվեցին Ծաղկաձորում` Գրողների միության ստեղծագործական տանը: Գրողների միության կազմը համալրվեց շուրջ չորս տասնյակ անդամներով:

Արժևորելով Ա. Հասանյանի գրականագիտական և քննադատական գործունեությունն ու Տավուշի մարզի գրական-հասարակական կյանքում ունեցած ակտիվ մասնակցությունը` ԳՄ նախագահ Լ. Անանյանը նշեց, որ Միության անդամակցությունը որքան պատվաբեր է, նույնքան էլ պարտավորեցնող:

Վոլեյբոլի մրցույթում հաղթեց Հումանիտար գիտությունների ֆակուլտետի թիմը

ԵՊՀ ԻՄ-ում արդեն երեք տարի գործում է “Քաղաքացիական երկխոսություն և գործնական քայլեր” ծրագիրը, որի շրջանակներում իրականացվեց թվով 10-րդ` “Համախմբվենք սպորտով” ծրագիրը: “Համախմբվենք սպորտով” ծրագրի նպատակն էր նպաստել համայնքում կազմակերպվող սպորտային միջոցառումներին իգական սեռի մասնակցության ակտիվացմանը: Կարդալ ավելին